Նիմֆամանկա ֆիլմի շուրջ առաջացած արհեստական աղմուկ աղաղակը մի փոքր ուշադիր դիտարկելու դեպքում անլուրջ և զվարճալի է երևում։ Մի ամբողջ օր աջ ու ձախ նվնվում էին, որ Հայաստանում 37թիվն ա, գրաքննություն ա և այլն։ Պարզվեց Դալմայի տնօրինությունը որոշել է ՍԵՓԱԿԱՆ կինոթատրոնում չցուցադրել այդ ֆիլմը։ Բանն այն է, որ Դալմա կինոթատրոնը մասնավոր սեփականություն է, իր մարկետինգային քաղաքականությամբ ու ոնց հասկացա նրանց մարկետինգային ուղվածությունը ընտանեկան արժեքներն են։

 

ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ, ցուցադրել, թե ոչ պոռնոֆիլմ, դա սեփականատիրոջ որոշելիքն է։ Նա է կազմում բիզնես պլան ու գումարներ ներդնում։ Ֆեյսբուքում որոշ մարդկանց մոտ իրականության զգացումը այնքան է կորել, որ իրենց դրել են ծակ մարկետոլոգների տեղ ու իրեմց կամքն են պարտադրում կինոթատրոնի սեփականատերերին։
Հրեական ասացվածք կա՝ եթե այդքան խելացի ես, ինչու՞ ես աղքատ… դիմում եմ ամենագետ ֆեյսբուքամոլներին՝ եթե այդքան խելացի եք ունեցեք ձեր սեփական կինոթատրոնը, որպեսզի այնտեղ ցուցադրեք ինչ ուզեք։

 

 

 

 

Նարեկ Մալյան