Այսօր Սուրբ վալենտինի տոնն է, և բոլոր զույգ ունեցող աղջիկները մտահոգված են, այն հարցով, թե ինչ կարող են նվիրել իրենց սիրելիներին: Նրանք սպասում են իրենց սիրելի տղամարդկանցից ռոմանտիկ նվերներ, սակայն իրենք էլ են ձգտում լինել օրիգինալ և կրեատիվ նվերի ընտրության հարցում:
My Sales-ը Ձեզ է ներկայացնում Փետրվարի 14-ի համար նախատեսված նվերների գաղափարներ, որոնցում կարելի է օգտագործել ռոմանտիկ լուսանկարներ:
1. Լուսանկարներ տարբեր իրերի վրա
Ընտրե՛ք Ձեր ամենառոմանտիկ լուսանկարը, մշակե՛ք այն ըստ Ձեր ճաշակի, այնուհետև գնացե՛ք մոտակա լուսանկարչական կենտրոնը և տպագրել տվե՛ք այն շապիկի, բաժակի, տետրակի, անձրևանոցի կամ ցանկացած այլ իրի վրա: Ակտուալ նվեր կարող է հանդիսանալ նաև ձեր նկարներից հավաքված ֆոտոկոլաժը՝ տպագրված բջջային հեռախոսի պատյանի վրա:
2. Լուսանկարներով ռոմանտիկ բարձ
Սուրբ Վալենտինի օրը չմոռանանք նաև այնպիսի նուրբ և փափուկ նվերի մասին, ինչպիսին է բարձը: Կարելի է պատրաստել օրիգինալ բարձ 2 լուսանկարներով:
Այն պատրաստում են ահա այսպես՝
Եվս մեկ գաղափար բարձի համար. պատրաստե՛ք կոլաժ ձեր նկարներից և տպագրե՛ք այն բարձի երեսի վրա, որը հետագայում կքաշեք բարձի վրա
3. Խաղալիք-խճանկար Ձեր նկարներից
Խաղալիքը կարելի է անվերջ պտտել, որի արդյունքում այն անընդհատ կփոխի ֆոնը: Այն կարելի պատրաստել հասարակ թղթից:
Ինչպե՞ս դա անել: Ընտրե՛ք 4 նկար: Դրանցից մեկի վրա ցանկալի է գրել շնորհավորանք կամ սիրո խոստովանություն: Այժմ այցելե՛ք այս կայքը և հերթով վերբեռնե՛ք Ձեր ընտրած լուսանկարները: Այնուհետև սեղմե՛ք “make your kaleidocycle” կոճակի վրա: Կհայտնվեն մի քանի հղումներ, որոնցից ցանկացածի միջոցով կարող եք ներբեռնել Ձեր շաբլոնը: Տպագրե՛ք այն և պատրաստե՛ք Ձեր սեփական խճանկար-խաղալիքը: Կարող եք օգտվել հետևյալ սխեմայից:
4. Պատի վրա լուսանկարների միջոցով պատկերված սիրտ
Ընտրե՛ք Ձեր, Ձեր սիրելիի և ընդհանուր ձեր նկարներից, տպագրե՛ք դրանք և փակցրե՛ք սրտի ձև ունեցող թղթից պատրաստված հիմքի վրա: Այնուհետև ամրացրե՛ք այն պատին
5. Ֆոտոալբոմ “Ինչու՞ են ես քեզ սիրում”
Սուրբ Վալենտինի տոնին նվիրեք Ձեր սիրելիին ֆոտոալբոմ “10 (50/100) պատճառ, թե ինչու՞ եմ ես քեզ սիրում”: Դրա համար անհրաժեշտ է վերցնել ֆոտոալբոմ և դրա մեջ տեղադրել լուսանկարներ Ձեր կյանքից, ճանապարհորդություններից և այլն: Ամեն մեկի տակ գրե՛ք հաճելի խոսքեր, մեկնաբանություններ, շնորհավորանքներ: Որպես կանոն ցանկացած մարդ սիրում է որևէ հաճելի բան կարդալ իր իսկ մասին:
6. Սիրո խոստովանությամբ լուսանկար
Նկարվե՛ք ձեռքին բռնած թղթի կտոր, որի վրա հետագայում ավելացրեք սիրո խոստովանություն: Կարելի է անել մեկ լուսանկար, կամ մի քանիսը նույն թեմայի մեջ: