Հա, բայց իրոք չեմ հասկանում, ոստիկանությունը ու՞մ պետք է ձերբակալի, որ կոնսպիրոլոգները կասկածելի չհամարեն։ Էլ չեմ էլ ասում, որ դեռ սկի պարզ էլ չէ, թե ում են ձերբակալել։ Բայց դե արդեն կարծիքներ կան, որ ինչ որ ֆեյքերի են ձերբակալել, որ շուտ սողացնեն՝ գնա։
Կասկածամիտների մոտ կասկածներ չհարուցելու նպատակով մեր ոստիկանությանն առաջարկում եմ մյուս անգամ նման դեպքերում ձերբակալել միանգամից մի քանի երևելի անձանց, որոնց թվում կլինեն նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը, մի քանի նախարարարներ, Պուտինը, Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը, Կաթողիկոսը, Հարի Փոթերը ու տենց...

Կից նյութն՝ այստեղ: