Լրատվական թեթև պարբերական արտահոսքերը ծառայում են հանրային կարծիքի նախնական գնահատականը շոշափելու համար:
Վերցնենք մեկ դեպք' մաքսային միություն:
2011 թվական: ԲՀԿ-ի նախագահը կազմակերպում է եվրասիական միության երիտասարդական առաջին հավաքը: Հայաստանը չի արձագանքում:

 


2013 թվականի սկիզբ: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, բլոգերների, զոհված ազատամարտիկների երեխաների հետ գնում է եվրասիական միության հանդիպմանը: Ոչ ոք չի արձագանքում:
2013-ի կեսերին ԱՊՀ վարչապետների հանդիպմանը Հայաստանի վարչապետ-մասնակիցը ասաց, որ կմտնենք մաքսային միություն: Արձագանք չեղավ նորից:
2013 թվականի հունիսին և օգոստոսին Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է հանրության ուշադրությունը հրավիրել այս հարցին: Չկա արձագանք:

 


Ու եկավ սեպտեմբերի 3-ը:
Որից հետո խրատներ, թե ռուսներին բան չասեք և այլն:
Ինչու եմ սա գրում? Հիմա քննարկվում է արդեն ֆեյսբուքյան գրառումների համար պատիժ սահմանելու, դատելու, փակելու կոչեր' Արմենիայով:
Եթե կուլ տանք, հենց այդպես էլ կլինի: Չկասկածեք:

 


Քանի որ միայն չտեղեկացված մարդուց կարելի է կաշառք վերցնել, միայն չտեղեկացված մարդուն կարելի է ընտրացնել, միայն չտեղեկացված մարդուն կարելի է մատների շուրջ ֆռացնել, խաբել անընդհատ, միայն չտեղեկացված մարդուն կարելի է տանել որ սեփական լակոտի փոխարեն հայրենիք պաշտպանի:
Չտեղեկացված, անգրագետ մարդուն կարելի է ասել որ Եվրոպան միայն գոմիկներ են:
Աչալուրջ լինենք:

 

 


Արթուր Ղազարյան, Ֆեյսբուք: