Երգչուհի Արմինկան երկար ստեղծագործական դադարից հետո այսօր հանդես եկավ նոր տեսահոլովակով, որը կոչվում է «Որ լինի հեքիաթ»:
Շնորհավորում ենք երգչուհուն նոր տեսահոլովակի կապակցությամբ և ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երգչուհու հարցազրույցը մեր թղթակցի հետ:
Երգչուհի Արմինկան, թեև վաղուց էկրաններին չի հայտնվում նոր տեսահոլովակներով ու երգերով, բայց, այնուամենայնիվ, շարունակում է իր ստեղծագործական ճանապարհը:
Երգչուհուց տեղեկացանք, որ նա հաճախ է մեկնում հյուրախաղերի' մեծացնելով իր լսարանը: Արմինկան այս տարի որոշել է կանգ չառնել, նա հանդես է գալու նոր երգերով, նոր տեսահոլովակներով, համերգային ծրագրերով և ուրախացնելու է իր երկրպագուներին, որոնց կարծիքով, երգչոուհին վերջին ժամանակներս պասիվացել էր:
Արմինկան պատմեց նաև «Որ լինի հեքիաթ» երգի մասին, որի հիման վրա էլ նկարահանվեց երգչուհու նոր տեսահոլովակը: Պարզվում է, որ երգը մոտատվորապես 1,5 տարի առաջ նվիրվել է Արմինկայի քույր Լուսինեյին' Արման Ղազարյանի կողմից: Արմինկան երգը լսելուց և շատ հավանելուց հետո թույլտվություն է վերցնում՝ այն երգելու համար: Ավելի ուշ երգչուհին որոշում է տեսահոլովակ նկարահանել՝ համարելով, որ այս կերպ երգի կյանքն ավելի կերկարի:
Տեսահոլովակ նկարահանելու գաղափարը Արմինկայի մոտ ծնվել էր ԱՄՆ-ում: Երգչուհին պատմում է, որ նա ի սկզբանե ցանկություն է ունեցել նկարահանել պարզ, բայց, միևնույն ժամանակ, խորը տեսահոլովակ, առանց գլամուրային, շքեղ հագուստների և դիմահարդարման: Արմինկան տեսահոլովակում հանդես է գալիս շատ պարզ կերպարով' առանց ավելորդությունների: Երգչուհին նշում է, որ ինքն էլ, որպես հանդիսատես, հոգնել է այսօր այդքան շատ պրոպագանդվող «Գլամուրային» կերպարներից:
«Երգը, կարելի է ասել, ինքնակենսագրական է թե՛ իմ, թե՛ քրոջս համար: Բացի այդ, այս երգը լսելով՝ շատերը կարող են իրենց կյանքն ու իրենց պատմությունը գտնել այստեղ»,-ասում է երգչուհին:
Երգչուհու խոսքերով՝ կարևորն այն է, որ իր մոտ ստեղծագործելու ցանկությունը չի մարում և դրան նպաստում են որդին' Ալեքսը, իր հարազատները, բնությունը և էլի շատ-շատ բաներ:
Արմինկան առհասարակ չի սիրում խորհուրդներ տալ, բայց բոլոր մարդկանց համար ունի չեզոք խորհուրդ. «Երբեք չընկճվել և չկորտրվել, որքան էլ դժվար լինի»:
Անուշ Մուրադյան