Դուք երբևէ մտածե՞լ եք այդ մասին:
Վերգետնյա անցումի մոտ նստած կնոջ կողքին հարմարեցված արկղի մեջ անցորդները շպրտում էին մանրադրամներ: Մարդկանց կողմից կարեկցանք ցուցաբերելու այս ջերմ զգացողութան ամենամեծ պատճառը կնոջ ծնկներին ճղճղված կտորներով փաթաթված երկու տարեկան քնած երեխան էր:

 

Ես անցնում էի այս կնոջ կողքով մոտ մեկ ամիս և շատ լավ գուշակում էի , թե ուր է գնում երեխայի «աշխատանքի շնորհիվ» հավաքված գումրը:
Երեխան քնած է: Ոչ նվնվոց, ոչ լաց : Քնած է, գլուխը դրած նրա ծնկներին, ով իրեն ներկայացնում է, որպես «մայր»: Ես երկար նայում էին մուրացկանին: Կինը բարձրացրեց գլուխը և մեր աչքերն իրար հանդիպեցին: Նա հասկացավ այն, ինչ հասկացա ես…
- Ինչու ՞ է նա ողջ ընթաղքում քնած,- հարցրեցի ես՝ նայելով երեխային:
Մուրացկանը ձևացրեց, թե չի լսում: Նա իջեցրեց աչքերը և փաթաթվեց խղճուկ բաճկոնի մեջ: Ես կրկնեցի հարցը:
- Գնա գրողի ծոցը... - ասաց նա:
- Ինչու՞ է նա քնած, - ես գրեթե սկսեցի բաղվել:
Մեկը դրեց ձեռքը իմ ուսին.
- Ի՞նչ եք ուզում այս խեղճից, առանց այն էլ ճակատագիրն այքան էլ բարեհաճ չի գտնվել. երխան ձեռքին հաց է մուրում, հանգիստ թողեք նրան:
Ես գիտեի, որ Կիևում այլազգի մուրացկանները մասնագիտացված են հիմնականում «հաշմանդամների» կերպարով գումար վաստակելուն: Նարանք հաճախ հանդիպում են մայրուղիների, անցումների, առևտրային կենտրոնների տարածքում: Որպես «խղճի գործիք» հաճախ վերցնում էին նաև երեխաներ հարբեցող ծնողներից, երբեմն էլ գողանում էին:
Բայց ես ուզում էի ստանալ իմ հարցի պատասխանը, թե ինչու՞ է այս երեխան միշտ քնած: Եվ ստացա: Ի դեպ կինն այս անգամ իմ տված հարցին պատասխանեց շատ անտարբեր և հոգնած:
- Ինչու՞ է երեխան ողջ ընթացքում քնած, որովհետև կամ հերոինի կամ օղու ազդեցության տակ է: Այդպես է պետք, աշխատանքի ընթացքում երեխան չպետք է խանգարի «մորը»,-ասեց նա:
Որպեսզի երեխան միշտ հանգիստ լինի նրան թմրանյութով «քնեցնում են» կամ արաղ են խմեցնում: Բնական է, որ հաճախ երեխաների օրգանիզմը չի կարողանում դիմակայել դեղերի ճնշմանը և նրանք մահանում են :
Հաջորդ օրը կնոջ ծնկերին քնած էր ուրիշ երեխա:

 

Ես փորձեցի տեղեկանալ, թե ուր է երեկվա երեխան և պահանջեցի նոր փոքրիկի փաստաթղթերը: Արդյունքում, որքան էլ որ զարմանալի է ինձ տարացքից բռնի ուժով դուրս բերեցին երկու հաղթանդամ տղամարդիկ: Մինչ ես ուշքի եկա և վերադարձա մուրացկանների տարածք արդեն ուշ էր, ոչ կինը կար երախայի հետ, ոչ էլ անծանոթ տղմարադիկ:
Երբ տեսնում եք, որ փողոցում կանայք երեխաների հետ մուրացկանությամբ են զբաղզվում, մի փոքր մտածեք «բարեգործություն» անելուց առաջ: Մտածեք, թե իրականում ուր է գնում ձեր գումարն ու , թե ինչ բիզնես է թաքնված այս ամենի տակ:
Մի նայեք մոր ծնկներին քնաց երեխաներին խղճահարությամբ, այլ նայեք սարսափով և ինչ որ մի բան փոխելու ցանկությամբ:

 

Հռիփսիմե Ասլիկյան