Պարզվում է' մեր քնելու դիրքը շատ բան է ասում մեր մասին. քնած մարդու դիրքը խոսում է նրա բնավորության մասին: Գոյություն ուն դիրքերի հատուկ դասակարգում, որոնցից յուրաքանչյուրը պատմում է այն ընտրող մարդու բնավորության մասին:
Էմբրիոնի դիրք: Մարդը քնում է կողքի վրա, ոտքերը ծալված են ծնկներում և ուղղված են դեպի ծնոտը: Այս դիրքով քնող մարդիկ ինքնավստահ չեն, ցանկանում են մեկուսանալ արտաքին աշխարհից, փնտրում են ուժեղ հովանավորի, ում մեջքի հետևում կկարողանա պաշտպանություն գտնել: Այս մարդիկ երեխայի են հիշեցնում, որոնց արարքներն անկանխատեսելի են և կախված են րոպեական տրամադրությունից:
Բրևնո: Այս դիրքով մարդիկ քնում են ձեռքերը տարածած: Այս դիրքով քնող մարդիկ հիմնականցում ցինիկ բանվորություն ունեն և չեն վստահում շրջապատին: Նրանք փորձում են կառավարել ամեն ինչ և ամեն մեկին: Նրանց կարելի է դասել «դաստիարակված ստորների» շարքում: Այսպիսի մարդիկ ակտիվ են, փոքր-ինչ ագրեսիվ, իշխանասեր:
Մանկան դիրք: Երբ քնածի ձեռքերն ու ծնկները մի-փոքր սեղմված են: Նման դիրքում քնող մարդիկ հանգիստ են, հավասարակշռված, և նրանց վրա կարելի է հույս դնել: Նրանք կոնֆլիկտային չեն, միշտ ձգտում են գտնել խելամիտ լուծումներ և հեշտությամբ հարմարվում են ցանկացած պայմաններում: Սակայն նման մարդիկ հաճախ չեն գտնում բավարար համարձակություն անձնական նպատակներին հասնելու համար:
Զինվորի դիրք: Սովորաբար շատ քչերն են կարողանում այս դիրքով քնել: Այն հուշում է, որ անձը իրեն զգում է հարմարավետ, վստահ, որ իրենց բացարձակ ոչինչ չի անհանգստացնում: Այս տեսակին պատկանող մարդիկ չեն սիրում աղմուկ և քաոսային իրավիճակներ, փակ են բնավորությամբ և ինքնամփոփ:
Ազատ անկում: Այս տեսակը քուն է փորի վրա: Այս դիրքով քնել նախընտրող մարդը փորձում է կառավարել ամեն ինչ և ամեն մեկին: Նա կարծես իր մարմնով ծածկում է ողջ տարածքը' փորձելով այն գրավել: Այսպիսի մարդիկ ակտիվ են, փոքր-ինչ ագրեսիվ, իշխանասեր:
Ծովային աստղ: Այս դիրքով մարդիկ քնում են փորի վրա՝ տարածելով ձեռքերը ողջ մահճակալով մեկ: Այս դիրքով քնող մարդիկ քաջ են հավասարակշռված, օբյեկտիվ և ունակ ենք հաղթահարել իրենց առջև կանգնած խնդիրները: Սրտաբաց են, շուտ են ընկերներ գտնում, լավ զրուցակից են:
Հռիփսիմե Ասլիկյան