Քաղաքամայր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ Մայր Եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնի կողմից Տյառնընդառաջի տոնի առիթով նախաձեռնված «Ընդառաջ Աստծո, ընդառաջ սիրո» խորագիրը կրող միջոցառումների շրջանակներում այսօր՝ փետրվար 11-ին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում տեղի ունեցավ Խոկման արարողություն:
Խոկման արարողության ընթացքում «Ընդառաջ Աստծո, ընդառաջ սիրո» թեմայով քարոզ խոսեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու և «Հավատամք» հոգևոր կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանը, ինչից հետո Խոկման արարողության մասնակիցները, «Հավատամք» հոգևոր կենտրոնի «Հավատամք» երգչախմբի հոգևոր երգեցողության ներքո, խորհելու և մտորելու առիթ ունեցան:
«Խոկման» արարողության ավարտին «Խոկման» մասնակիցները «Տէր, ողորմեա...»-ի՝ ծնկաչոք երգեցողությամբ, համատեղ աղոթք առաքեցին առ Աստված մեր երկրի զորացման և մեր Եկեղեցվո բարգավաճման համար:
ՀԱՎԱՏԱՄՔ