Հետաքրքիր տվյալներ…Փաստորեն, պարզվում է Թուրքիայի բնակչության մոտ 11 տոկոսն «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ են: ԱԶԿ-ի կուսակցականների թիվը անցնում է 8 մլն-ը: Անդամների թվաքանակով հաջորդը ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունն է' մոտ 973 հազարով: «Ազգայնական շարժում» կուսակցության անդամների թիվը հասնում է 364 հազարի: Կան նաև «ընտանեկան կուսակցություններ», որոնց անդամների թիվը չի գերազանցում մի քանի տասնյակը: Ներկայում Թուրքիայում գործում է 7 տասնյակ կուսակցություն:
Լևոն Հովսեպյան