Արխիվներումս գտա Cosmo.am-ի մի քանի տարի առաջ կատարծ հարցումների արդյունքները: Ներկայացնեմ առանց խմբագրման:
Հարցումների արդյունքում կազմվել է ամենից շատ կրկնվող իրադրությունների և հարցերի թոփ տասյնակը: Ավելի ճիշտ տիպիկ հայկական թոփ տասնյակը:
1. «Ընկեր ունեցե՞լ ես»:
Երբ նյութի շրջանակներում անցկացնում էինք հարցումը, աղջիկների մեծամասնությունը միաձայն ասաց, որ առաջին ժամադրության ժամանակ տղայի կողմից տրվող այս հարցն ուղղակի հունից հանում է նրանց:
«Չգիտես ինչու հայ տղայի հետ ժամադրությունը մեծ մասամբ վերածվում է հարցաքննության: Լավ էլի: Թույլ տվեք, որ այդ օրը ես պատմեմ այն ամենը, ինչ ցանկանում եմ կամ ճիշտ գտնում: Ինձ ընդհանրապես հաճելի չէ այդ պահին հիշել իմ նախկին բոյֆրենդին, ով անհաջողակի մեկն էր: Կամ անմիջապես սիրտս բացել ու ասել, որ, գիտես, ես 24 տարեկան եմ, բայց մինչև հիմա բոյֆրենդ չեմ ունեցել, որովհետև... Երբ ժամանակը գա, ես ինքս կխոսեմ այդ մասին: Իսկ հիմա մեր առաջին ժամադրությունն է».- Վարդինե, 24 տարեկան
2. «Ինչպե՞ս ես վերաբերվում նրան, որ զույգը մինչև ամուսնանալը սեռական հարաբերություններ է ունենում»:
Հարցմանը մասնակցած աղջիկներից ոչ մեկն իրականում չի հասկանում, թե ինչ թաքուն նպատակ է հետապնդում այս հարցը:
«Եթե մտածում է, որ այդ խորամանկ հարցով կկարողանա որոշել իմ կույս լինել-չլինելը, կամ առավել ևս, այդ ձևով փորձում է հասկացնել, որ ուզում է ինձ հետ սեքսով զբաղվել, ապա գլուխը պատովն է տալիս: Միայն անկիրթը նման հարց կտա առաջին ժամադրության ժամանակ, այն էլ ինձ նման աղջկան».-Էմմա, 21 տարեկան:
3. «Իմ եղբայրը շատ ազդեցիկ մարդ է, մոտիկ ընկերս մեծ հեղինակություն է, հարևանս էլ պատգամավոր է, դե ես էլ մեծ ընկերություն ու երկու ավտոմեքենա ունեմ...»:
«Եթե ես սիրահարված եմ այդ տղային, ինձ համար միևնույն է նա փող ունի, թե չունի, ու ովքեր են իր շրջապատի վառ ներակայացուցիչները: Չեմ հերքում, որ փողն ու դիրքը հիմա շատ կարևոր դեր են խաղում, բայց դա ամենակարևոր խաղաքարտը չէ: Իմ սիրտը սկզբում պետք է գրավել վերաբերմունքով, նրբանկատությամբ, հետո նոր մտածել, թե ինչ միջոցներով ցուցադրել դրամապանակի պարունակությունը: Ծաղկեփունջը, կարծում եմ, լավ տարբերակ է».- Արուսյակ, 23 տարեկան
4. «Բա հետո՞»:
Աղջիկների կարծիքով սա ամենասարսափելին է, որ կարող է պատահել հայկական ժամադրության ժամանակ:
"Այ քեզ բան, պետք չի, որ լեզուդ օձին կարողանա բնից հանել, բայց եթե գիտես, որ դու ու հռետորական արվեստը իրարից շատ հեռու եք, գոնե նախապես պատրաստվիր, որ նման ձանձրալի պահեր չստեղծես ժամադրության ժամանակ: Փառք Աստծո, ինտերնետ գոյություն ունի. տնաշեն, ինֆորմացիա հավաքի տարատեսակ ոլորտներից, որպեսզի զրուցելու հետաքրքիր թեմաներ ունենաս».- Ադրինե, 25 տարեկան
5. «Ես շատ ընկերուհիներ եմ ունեցել»:
Հարցմանը մասնակցող աղջիկների մեծ մասը անկեղծորեն խոստովանեց, որ այդ արտահայտությունը լսելուց հետո հազիվ են զսպել ջղայնությունն ու մի ծանր իր նրա գլխին իջեցնելու ցանկությունը:
"Ատում եմ այն պահը, երբ տղան սկսում է պատմել իր նախկին ընկերուհիների ու նրանց հետ ունեցած արկածների մասին: Դա ձանձրալի է և վիրավորում է ինձ: Այլ է հարցը, եթե ես եմ խնդրում նրան պատմել: Այդ դեպքում, նա պետք է պատմի ինձ ամեն ինչ, բոլոր մանրամասներով".- Աննա, 23 տարեկան
6. «Ինձ սև սուրճ, աղջկան նարնջի հյութ»:
Աղջիկները համոզված են, որ առաջին ժամադրությունը չպետք է նման լինի սովորական տաղտուկ հանդիպման:
«Չեմ հասկանում' ինչու են միշտ հայ տղաները առաջին ժամադրությանը մեզ հրավիրում «շաբլոն» սրճարան: Միշտ այնքան շատ մարդ է լինում այդ սրճարանում, որ ռոմանտիկա ասածը միանգամից կորում է: Ստիպված սկսում ես մի փոքր բարձր խոսել, որովհետև ուրիշ տարբերակ չկա. մի կողմից սրճարանում հնչող երաժշտությունն է, մյուս կողմից' այցելուների ձայները: Օրիգինալ ուտեստի ու խմիչքի փոխարեն մատուցողը առանց էնտուզիազմի բերում է պատվիրված դառը սև սուրճն ու նարնջի հյութը: Հետո էլ, որպես կանոն, այդտեղ հանդիպում ես ծանոթներիցդ մեկին, ով անպայման մոտենում է ու սկսում հարցուփորձ անել, թե կողքիդ նստած տղան ով է».- Արփինե, 21 տարեկան
7. «Կներես ինձ, մի հատ էս զանգին էլ պատասխանեմ»:
"Հնարավոր է չէ՞ սեղմել բջջայինի վրա համապատասխան կոճակն ու երկու ժամ քսանվեց րոպեով անջատել այդ անիծյալ բջջային հեռախոսը: Ժամադրությունը չպետք է ընդհատվի հեռախոսային զանգերով ու sms գրելով: Ինչ պարտադիր է ամեն անգամ պատասխանել ընկերների զանգերին ու ասել, որ "Հեչ, ախպերս, աղջկա հետ կաֆե նստած եմ": Նա պետք է մոռանա իրեն շրջապատող աշխարհը, երբ ես իր կողքին եմ".- Լուսինե, 25 տարեկան:
8. «Ոչինչ չէ՞, որ ծխում եմ»:
"Ամբողջ աշխարհը քարոզում է առողջ ապրելակերպը, իսկ ինքը, ոնց որ այս աշխարհից չլինի. մի ծխախոտը մյուսի հետևից է վառում: Անիմաստ տեղը ժամերով ընտրություն էի կատարում օծանելիքների բուրմունքների միջև, որ ժամադրությունից տուն վերադառնալուց հետո մազերիցս ու անգամ դրամապանակիցս ծխախոտի հոտ գա".-Մարիաննա, 22 տարեկան
9. «Դու այն աղջիկն ես, ում ես այսքան ժամանակ փնտրում էի»:
"Ախր անբնական է ու շատ քիչ հավատալի, որ այդքան կարճ ժամանակահատվածում նա կարող է գալ այդ եզրակացությանը, որ ես հենց այն միակն եմ, որին նա միշտ փնտրել է: Ինձ վրա նման արտահայտությամբ տպավորություն հաստատ չես թողնի: Ես էլ հարկ եղած ժամանակ կարողանում եմ դերասանություն անել".- Էլեն, 27 տարեկան
10. «Կյանքս, սերս, համովս...»:
Տղաների սիրո ու քնքշանքի նման դրսևորումն առաջին ժամադրության ժամանակ աղջիկներին շատ հաճախ տհաճություն է պատճառում:
«Միգուցե ինքը ինձ այդ կերպ է դիմում, որովհետև ես նրա համար իր կյանքից էլ թանկ եմ, համով լինել -չլինելը դեռ վիճելի է, բայց կան շփման էթիկայի տարրական կանոններ, որոնց մասին հայ տղաների մի մասը շատ հաճախ մոռանում է: Մտերմիկ խոսելաոճին անցումը պետք է աստիճանաբար արվի և ոչ թե "Դուք"-ից հետո միանգամից "կյանքս"-ով դիմել".- Լիլիթ, 26 տարեկան
Որո՞նք են այն սխալները, որոնք թույլ են տալիս տղաները առաջին ժամադրության ժամանակ
23:58 - 11.Փետրվար.2014
Առաջարկում ենք նաև
07/10/21 10:10
Աստղագուշակ՝ հոկտեմբերի 7-ի համար
08/05/13 16:47
Լուսինե Բադալյան.«Քաղաքական գործիչը մարդ չէ»
16/06/22 10:23
«Արդարադատությունը ծայրահեղ ծանր վիճակում է, դատական համակարգը հեղինակազրկվում է». «Փաստ»
16/01/14 02:19
Հագուստի խորհրդանշական դերը հայոց հավատալիքներում և ծեսերում
03/07/24 11:01
Արցախում հիմնովին ավերվել են Մեխակավանի Զորավոր Սբ․ Աստվածածին, Բերձորի Սուրբ Համբարձման և Շուշիի Հովհաննես Մկրտիչ եկեղեցիները
07/05/24 09:28
Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ․ «Փաստ»
03/02/24 07:52
«Առաջնագծում» ներմուծողներն են. իսկ արտադրողներից որո՞նք են բարելավել դիրքերը. «Փաստ»
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան