Ապագա մարզուհու հայրը ընտանիքից հեռացել է դեռ այն ժամանակ երբ Յուլյան չէր ծնվել: Իսկ իր այսօրվա հաջողության համար փոքրիկ Յուլյան առաջին հերթին պետք է շնորհակալ լինի իր համար ամենահարազատ մարդուն' մայրիկին:
«Երբ Յուլյայի մայրիկը հղի էր Յուլյայով, Սլավային բանակ գնաց և այնտեղից այդպես էլ չվերադարձավ: Ասում են, որ ծառայությունից անմիջապես հետո նա այլ քաղաք է տեղափոխվել: Դանիելան միայնակ է մեծացրել դստերը' տալով երեխային իր ազգանունը: Նա ստիպված է եղել աշխատել մի քանի տեղ, այդ թվում նաև շուկայում: Հիշում եմ, նա տուն էր գալիս մրսած: Սակայն նա ամեն ինչին դիմացավ և ոտքի կանգնեցրեց իր աղջկան»,-պատմել է Յուլյա Լիպիցկայայի ընտանիքի ծանոթ Վալենտինա Պոպովան:
Վալենտինա Ալեքսանդրովան պատմել է նաև Յուլյայի առաջին մարզումների մասին. «Փոքրիկ Յուլյային կարելի էր տեսնել բակում, նա ամբողջ օրը անվաչմուշկներով այս ու այն կողմ էր գնում: Նա շատ փոքրիկ էր, նիհար ու շատ շարժուն: Չէր կարողանում մի վայրկյան նստել տեղում: Իսկ հետո մայրիկը նրան ուղարկեց չմշկասահքի: Դրանից հետո ձմեռները Յուլյան ամբողջ օրը բակում էր, այս անգամ արդեն չմուշկներով: Դանիելան ավելի ուշ ստիպված էր էլ ավելի աշխատել և նոր բնակարան վարձեց մարզադաշտի մոտ, որտեղ մարզվում էր իր դուստրը: Եվ ահա տեսեք, թե ինչ գեղեցկուհի չեմպիոն դարձավ Յուլյան»: