Բարաք Օբամայի մասնակցությամբ կոլաժը Իրինա Ռոդնինայի Twitter-յան էջում տեղադրել են հակերները: Այդ մասին օլիմպիական չեմպիոնուհին հայտարարել է այսօր՝ իր միկրոբլոգում: Նա ներողություն է հայցել այդ մասին օգտատերերին ժամանակին չտեղեկացնելու համար և նշել է, որ ինքը չի աջակցում հակերներին: Այս մասին հաղորդում է Rossia Today-ը: