,,Վասակ Սյունի,, վեպի վրա եմ աշխատում: Խորանում եմ այն օրերի իրականության մեջ, հայացքիս դեմ հառնում է այն ժամանակվա ՀԱՅԸ՝ խրոխտ, պինդ, ձիգ, համառ, խոտոր ու անհնազանդ /այս վերջին երկուսը կայսեր Մորիկի բնութագրումն են/: Հետո վերադառնում եմ մեր իրականություն, նայում մեր հանրությանը...
Եվ առաջինը հարցը, որ առաջանում է իմ մոտ, հետևյալն է՝
- Եթե ՀԱՅԸ նրանք էին, հապա ովքե՞ր են այս մարդիկ՝ ...
Դարերի բերած խեղաթյուրումն ահավոր է, ու մեզանից տիտանական ջանքեր են պահանջվելու կորսված որակները վերականգնելու ու նորեն ՀԱՅ կոչվելու իրավունքը վաստակելու համար:
Այդժամ նաև մեր երկրի չափերը կփոխվեն:
Դա դժվար, բայց հնարավոր ԳՈՐԾ է:
Պեպանյան Արծրուն