Բոլորին ծանոթ է «Դու այն ես, ինչ ուտում ես» արտահայտությունը: Հնարավոր է' այն ավելի խոր իմաստ ունի, քան մենք կարծում ենք, հայտնում է mirfactov.com-ը: Խոսենք 10 մթերքների մասին, որոնք տեսքով հիշեցնում են մեր օրգանիզմի այն մասերը, որոնց համար դրանք առանձնապես օգտակար են.
Գազար – աչքեր Գազարը կիսեք մեջտեղից և կտեսնեք, որքան է այս բանջարեղենն աչք հիշեցնում: Գազարը շատ վիտամիններ և հակաօքսիդանտեր է պարունակում, որոնք նվազեցնում են ծեր ժամանակ տեսողությունը կորցնելու վտանգը:
Ընկույզ – ուղեղ Ընկույզն իր խորդուբորդություններով աներևակայելիորեն նման է ուղեղին: Եվ զարմանալի չէ, որ ընկույզը համարվում է «սնունդ մոխրագույն զանգվածի համար». այն պարունակում է մեծ քանակությամբ օմեգա-3, կիսահագեցած ճարպային թթուներ, որոնք պահպանում են ուղեղի նորմալ գործունեությունը:
Նեխուր – ոսկորներ Նեխուրի երկար, բարակ պոչերը ոսկորներն են հիշեցնում և շատ օգտակար են դրանց համար: Նեխուրը սիլիցիումի աղբյուր է: Ավոկադո – արգանդ Ավոկադոն տեսքով նման է արգանդի և շատ օգտակար է վերարտադրողական առողջության պահպանման համար: Այն շատ ֆոլիային թթու է պարունակում:
Կակղամորթեր – տղամարդու վահանագեղձ Հետազոտությունները ցույց են տվել, որ կակղամորթերն իսապես շատ օգտակար են տղամարդու առողջության համար: Դրանք ֆոլիային թթու և ցինկ են պարունակում, որոնք կարող են զգալիորեն բարելավել սերմնահեղուկի որակը:
Թուրինջ – կուրծք Նմանությունն ակնհայտ է: Թուրինջում պարունակվում են այսպես կոչված' «լիմոնոիդներ», որոնք խոչընդոտում են կրծքում քաղցկեղային բջիջների առաջացմանը:
Լոլիկ – սիրտ Արյան նմանվող կարմիր գինին հարուստ է հակաօքսիդանտներով: Ըմպելով մի քիչ կարմիր գինի' դուք կխուսափեք խոլեստերինից, որը կարող է սրտային հիվանդությունների պատճառ դառնալ: Իմբիր – ստամոքս Իմբիրը ստամոքսի է նման և, ինչպես հայտնի է, օգնում է պայքարել սրտխառնոցի դեմ: