bravo.am

1.78 սմ հասակով 22-ամյա մոդել Անահիտ Հարությունյանն իր անկեղծ լուսանկարները համարում է ոչ թե համարձակության, այլ աշխատանքին պրոֆեսիոնալ մոտեցման արդյունք: Նա BRAVO.am-ի հետ զրուցել է իր կյանքի փիլիսոփայության, մոդելային գործունեության, սերերի մասին եւ ոչ միայն:):

-Մոդելային գործունեությամբ զբաղվում ես արդեն 5 տարի: ԵՊՀ Փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողուհուն ի՞նչն էր գրավել այդ ոլորտում:

-Նորաձեւության ոլորտ մուտք գործեցի, երբ 17 տարեկան էի: Սկսեցի հաճախել “Ատեքս” նորաձեւության կենտրոնի մոդելային դպրոց: Դասընթացները գերազանց ավարտելուց հետո դարձա կենտրոնի ռեզիդենտ մոդել: Դեռ մանկուց ինձ գրավել էր այդ ոլորտը: Վաղ հասակից հետեւում եմ միջազգային պոդիումների անցուդարձին եւ միշտ զգացել եմ, որ նորաձեւությունն իմ տարերքն է:

-Կհիշե՞ս առաջին ցուցադրությունը: Ի՞նչ ապրումներ եւ զգացողություններ ունեիր:

-Չգիտեմ, ի ուրախություն, թե ի դժբախտություն ինձ, հենց առաջին ցուցադրությունս բավական պատասխանատու էր, քանի որ պետք է քայլեի միջազգային “Русский силуэт” դիզայներական մրցույթի շրջանակում: Մասնագետները, որոնք ինձ հետ աշխատում էին, պնդում էին, որ համապատասխան հմտություններ ունեմ, սակայն, այնուամենայնիվ, հուզմունքն ու մտավախությունները շատ էին: Այդ ամենը հօդս ցնդեցին, երբ ետնաբեմից առաջին քայլս դրեցի պոդիում: Երբեք չեմ մոռանա, թե ինչպես շուրջս ամեն ինչ անհետացավ, եւ մնացի մենակ' պոդիումի հետ:

-Ինչպիսի՞ն էիր պատկերացնում մոդելային աշխարհը եւ ինչի՞ն ականատես դարձար:

-Իրականում, երբ այդ ամենի մեջ չես, թվում է, թե հեքիաթային եւ թեթեւ աշխարհ է, որտեղ տիրում է գեղեցկություն, ֆոտոխցիկների լույսեր, պոզիտիվ եւ գլամուրային կյանք: Սակայն իրականում այդ ամենին մեկտեղ կա անընդհատ ինքնակատարելագործման խնդիր, լարված եւ ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկ, մասնագիտական նրբություններ, որոնք ուղղելու համար մեծ ջանքեր են պահանջվում:

-Մրցույթներ, որոնց մասնակցել ես, հաղթանակներ, ձեռքբերումներ… Կներկայացնե՞ս ամենանշանակալիցները:

-Հայաստանում մոդել բառի իմաստը այդքան էլ ճիշտ չեն ընկալում: Ֆոտոմոդել, պոդիումային մոդել, գեղեցկության մրցույթների մոդել եւ այլն, դրանք տարբեր մասնագիտություններ են: Երբեք չեմ մասնակցել գեղեցկության մրցույթների: Արտերկրում մրցույթների մասնակցության առաջարկներ շատ եմ ստացել, սակայն միշտ մերժել եմ, քանի որ աշխատանքային գրաֆիկս չի համապատասխանել: Չեմ բացառում, որ հետագայում առաջարկ ստանալու դեպքում միգուցե ես նույնպես հնչեցնեմ “խաղաղություն ամբողջ աշխարհին” արտահայտությունը:

-Ըստ քեզ' մոդել դառնալու համար միայն գեղեցիկ մարմին ունենալը բավարա՞ր է: Ի՞նչ հատկություններով պետք է օժտված լինի այս ոլորտն ընտրողը:

-Միջազգային փորձը ցույց է տալիս, որ համաշխարհային պոդիումներին միշտ չէ, որ քայլում են մեր գեղեցկության չափանիշներին համապատասխան մոդելներ: Առհասարակ, մոդելի արտաքինը եւ մարմինը առաջնային են, սակայն զուգահեռ պետք է օժտված լինես մասնագիտական հմտություններով, խնամված եւ արտիստիկ: Բնավորությունը եւս մեծ դեր է խաղում:

-Սեքսուա՞լ, գրավի՞չ, գեղեցի՞կ, ո՞րն է ավելի շատ քոնը:

-Սրանք բառեր են, որոնք լրացնում են մեկը մյուսին: Իմ ձգտումը այս բոլորի ամբողջացումն է:

-Այսօր պլաստիկ վիրահատությունները հնարավորություն են տալիս լիակատար կամ ավելի սեքսուալ մարմին ունենալ: Ինչպե՞ս ես վերաբերվում այդ երեւույթին եւ արդյոք դիմե՞լ ես այդ միջոցներին:

-Այս աշխարհում կատարյալ ոչինչ չկա, կա կատարյալին ձգտում: Չեմ փնովում այն մարդկանց, ովքեր կատարյալին ձգտելու համար դիմում են պլաստիկ եւ էսթետիկ վիրահատությունների: Չեմ բացառում, որ տարիներ անց ես նույնպես կդիմեմ այդ քայլին:

-Կազմվածքդ պահպանելու համար ի՞նչ միջոցների ես դիմում:

-Ճիշտ սննդակարգ եւ մարզասրահ:

-Քեզ համարձակ համարո՞ւմ ես եւ ինչպե՞ս ես բացահայտում քո համարձակության աստիճանը:):

-Աշխատանքում, կարծում եմ, ցուցաբերում եմ ոչ թե համարձակություն, այլ հնարավորինս պրոֆեսիոնալ մոտեցում:

-Քո մասնակցությամբ ֆոտոշարքերն ի՞նչ արձագանքների են արժանանում:

-Հայաստանում ֆոտոարվեստն ավելի շատ կոմերցիոն բնույթ է կրում, եւ այստեղ կարեւոր է տվյալ ապրանքանիշի վարկանիշը: Իսկ արձագանքները տարբեր են, քանի որ ինչքան մարդ, այդքան կարծիք:

-Արվին Քոչարյանի հետ համագործակցությունիցդ կպատմե՞ս:

-Արվինի հետ մի քանի նախագիծ ենք իրականացրել: Առաջին անգամ աշխատել ենք “ԷԼ Style” ամսագրի “30 ամենացանկալի հայերը” նախագծի շրջանակում: Ինձ դուր են գալիս նրա գաղափարները, աշխատանքին պրոֆեսիոնալ մոտեցումը, եւ, իհարկե, ուրույն ոճը:

-Ինչպիսի՞ ֆոտոսեսիայի մասին ես երազում:

-Կարծում եմ' յուրաքանչյուր մոդելի, այդ թվում եւ իմ ցանկությունն է հայտնվել “Vogue” ամսագրի խմբագրականում:

-Մոդելի կարիերադ այսօր ի՞նչ փուլում է, ապագայի ի՞նչ պլաններ ունես:

-Վերջերս եմ վերադարձել Սանկտ Պետերբուրգ աշխատանքային ուղեւորությունիցս: Արդեն կան առաջարկներ թե՛ մոդելային բիզնեսի, թե՛ հեռուստատեսության հետ կապված: Սպասվում են նոր ցուցադրություններ եւ նախագծեր: Արտերկրից գործնական առաջարկներ եւս կան, սակայն դրանց մասին խոսելը դեռ վաղ է:

-Ընտրյալ ունե՞ս եւ ինչպե՞ս է նա վերաբերվում գործունեությանդ ոլորտին:

-Կյանքիս այս փուլում կենտրոնացած եմ կարիերայիս վրա, այդ իսկ պատճառով անձնական կյանքը մղվել է երկրորդական պլան:

Անահիտ Հարությունյանը

Անահիտ Հարությունյանը

Անահիտ Հարությունյանը