Երևում է ՔանիՈւեսթին հաջողվեց համոզել Քիմ Քարդաշյանին, որ նրա ոճն ուղղակի հիասքանչ է: Օրերս 33-ամյա աստղը անսպասելիորեն հագել էր բոլորի կողմից վաղուց մոռացված իր՝ կարճ և կիպ լեգինսները: Հետաքրքիրն այն է, որ այս անգամ Քիմը կրում էր դրանք ոչ թե սպորտային, այլ բարձրակրունկ կոշիկների հետ:
Այս գարնան գլխավոր նորաձև տրենդը 1990-ական թվականների հագուստն է: Սակայն որոշ աստղեր, թվում է թե, շատ լուրջ ընդունեցին այս ամենն ու որոշեցին, որ կարող են այդ թվականներից ետ բերել ցանկացած իր: Օրինակ՝ Քիմ Քարդաշյանը վերջերս ընտանիքի հետ ընթրելու համար ընտրել էր հեծանվորդային շորտեր: Աստղը լրացրել էր դրանք կարճ տոպով և ոսկեգույն կոշիկներով: Համադրությունն ավելի քան տարօրինակ է: Այս ամենի վրայից նա հագել էր երկար վերարկու: Հնարավոր է, որ առանց դրա տեսքն ավելի վատ կլիներ:
Կարծես թե Քարդաշյանների ընտանիքը չի հասցրել ընդհանուր հայտարարի գալ ընթրիքի համար նախատեսված հագուստի վերաբերյալ: Այդ ընթրիքին Քրիս Ջենները եկել էր երեկոյան գեղեցիկ զգեստով, մինչդեռ Քիմի քույր Քլոյեն հայտնվել էր կարճ շորտերով և վանդակավոր վերնաշապիկով: Իսկ Քիմը որոշել էր հագնվել միևնույն ժամանակ և՛ սպորտային, և՛ շքեղ: Սակայն նրա մոտ դա այնդքան էլ լավ չէր ստացվել: