Ընդհանուր առմամբ Օլիմպական խաղերը, ոչ միայն սպորտային իրադարձություն են, այլ ավելի շատ քաղաքական, որտեղ ամեն երկիր փորձում է ցույց տալ իր հզորությունն ու գեղեցկությունը, որի միջոցով կկարողանա համակիրներ ձեռք բերել իր երկրի հանդեպ ու դրական մթնոլորտ ստեղծել սեփական երկրի շուրջ:
Ասածս էն ա, որ Սոչիի օլիմպական խաղերին, եեր տարբեր երկրների պատվիրակություններ էին դահլիճ մտնում, այդ երկրների ղեկավարները ոտնկայս ողջունում էին իրենց երկրների պատվիրակներին, իսկ Սերժ Սարգսյանը միգուցե հոգու խորքում, շաաատ-շաաաաատ խորքերում անչափ հայրենասեր ա, բայց երբ Հայաստանի պատվիրակությունը դահլիճ մտավ նա զբաղված էր Լուկաշենկոյի հետ գյալաժի անելով ու ձեռի հետ ծափահարելով: Իրականությունը թերի ասած չլինելու համար ավելացնեմ, որ մեր երկրի պատվիրակությունն էլ ի տարբերություն այլ երկրների մի տեսակ տխուր ու ընկճված էր մտել դահլիճ ու նույնիսկ սեփական երկրի դրոշը չէր ծածանում, էլ չհաշված այն մասին, որ ի տարբերություն այլ երկրների որոնց հավաքականները իրենց ազգային տարազով էին կամ էլ հայտնի դիզայներների հատուկ իրենց համար կարված մարզահագուսով, մերոնք «Հրազդան» յարմրկից մաքուր «Ադիդաս սպարտիվկա» էին գտել, վրեն ՀՀ դրոշը նկարել ու դուրս եկել մանեժ...
Մի ձև նենց տպավորություն ա, որ սաղս հոգնել ենք էս ամեն ինչից՝ և՛ մենք, և՛ մարզիկները և առավել ևս Սերժ Սարգսյանը...
Դիլխոր ա էս վիճակը ...

 

Առաքել Սեմիրջյան