Մայր իմ մոռացար հրաժեշտից առաջ
Իմ գուլպաները դու լվանայիր.
Դրանք այդպես էլ կեղտոտ մնացին:
Մայր իմ մոռացար, որ զավակիդ համար
Տանը ոչինչ չկա պատրաստած.
Մայր իմ զավակիդ սոված թողեցիր:
Մայր իմ մոռացար, որ զավակը քո,
Երբ դարդոտված կվերադառնա տուն,
Չի գտնի մեկին ով իր ցավերին դարման կլինի.
Մայր իմ զավակիդ մենակ թողեցիր:
Մայր իմ մոռացար հրաժեշտից առաջ,
Հոգեպահուստ թողնել սև օրվա համար.
Մայր իմ զավակիդ անտեր թողեցիր:
Մայր իմ մոռացար, որ զավակը քո,
Առանց իր մոր կորբանա.
Մայր իմ զավակիդ դու որբ թողեցիր,
Մայր իմ զավակիդ ինչու՞ մոռացար: