Հռոմի Ֆրանցիսկոս պապի Harley-Davidson մոտոցիկլը, որը նա նվեր էր ստացել, Փարիզում աճուրդի ժամանակ վաճառվել է 250 հազար եվրոյով: Խոսքը Dyna Super Glide լեգենդար սերիային պատկանող մոտոցիկլի մասին է, որը հայտնի ամերիկյան ընկերությունը պապին նվիրել էր 2013-ին՝ Harley-Davidson-ի 110-ամյա գործունեության առթիվ: Մոտոցիկլը, որի բաքի վրա ստորագրված է Ֆրանցիսկոս, նվիրաբերվել է Caritas Roma կաթոլիկ համայնքին, որի հաշվին էլ կփոխանցվեն մոտոցիկլի վաճառքից ստացված միջոցները: