Երկար ժամանակ չէի հասկանում թե ինչու՞ մենք' հայերս տրանսպորտ սպասելուց, միշտ կանգնում ենք ոչ թե կանգառներում, այլ կանգառներից մոտ 10-15 մետր հեռու: Այսօր վերջապես հասկացա.
Բանը նրանում է, որ ամբողջ աշխարհում, տարատեսակ կանգառամերձ գովազդային, կամ հուշիչ վահանակները տեղադրվում են կանգառի և հետևաբար' այնտեղ գտնվող քաղաքացիների աջ կողմում, որպեսզի մարդիկ կարողանան տեսնել մոտեցող ավտոբուսը, միկրոավտոբուսը և նրանց համարները.....Եվ միայն մեր սիրելի Երևանում է, որ տարատեսակ բոշա ֆիլմեր, կամ կիսագրագետ հայտարարություններ գովազդող այդ վահանակները տեղադրված են կանգառի ձախ կողմում, փակելով այնտեղ գտնվողների տեսադաշտը:Ի՞նչ ասեմ'երևի էն մեր գԻԳնաԳանը, որ վերջերս նաև բռնել է Կապաբլանկայի և Ֆիշերի քարքարոտ ուղին շա~տ զբաղված է նման բաներ նկատելու համար, հասկանում ենք իհարկե, նրան դեռ պետք ա մի քանի ամիս որպեսզի մարսի ատենախոսություն բառի իմաստը, և մի 2 տարի էլ որ սկսի շախմատի քարերը իրարից տարբերել, տախտակը կարողանալ բացել-փակել և այլն.....զբաղված ա տղեն:
Հ.Գ. ձախից տեսնում եք Մոսկվայի հասարակական տրանսպորտի կանգառ, աջից' Երևանյան

 

Վահան Մարտիրոսյան