Ջոնի Դեփի ու 27-ամյա Էմբեր Հերդի հարսանիքը կայանալու է Բահամյան կղզիներում: Զույգը մտադիր է կղզիներից մեկի լողափին փոքրիկ երեկույթ կազմակերպել:
Դերասանը դիմել է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմից իր գործընկեր Քիթ Ռիչարդսին՝ խնդրելով, որպեսզի նա ընկերների' The Rolling Stones խմբի հետ ելույթ ունենա իր հարսանիքին:
«Հարսանիքի ծրագրերը դեռ նոր են կազմվում, բայց մի հարցում Ջոնին վստահ է. նա ուզում է Քիթին եւ The Rolling Stones խմբի մյուս անդամներին տեսնել իր հարսանիքին: Հնարավոր է՝ նրանք իրենց երգերից մի քանիսը կատարեն»,- հաղորդում է անանուն աղբյուրը:
Հարսանիքը համեստ է լինելու, հրավիրվելու են միայն ամենամտերիմները, քանի որ ո՛չ Էմբերը, ո՛չ էլ Դեփը չեն ուզում մեծ միջոցառում կազմակերպել:~Sus
Աստղային Նորություններ