Խորհուրդներ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ապրել երկար ու երջանիկ:

Մարդիկ, ովքեր երկար են ապրել, ինչ-որ բան ունեն մեզ փոխանցելու: Նրանցից շատերը քարոզում են պարզ վերաբերմունք կյանքին եւ ցուցադրում են իրենց ուրախ բնավորությունը: Առաջարկում ենք մեր ընթերցողներին երջանկության եւ երկարակեցության ունիվերսալ բաղադրատոմս:

Մի նայեք օրացույցին: Թող ամեն օր տոն լինի:
Գնեք միայն որակյալ իրեր, դրանք երբեք դուրս չեն գալիս նորաձեւությունից:
Երիտասարդության գաղտնիքը շարժման մեջ է:
Մոռացեք վիտամիններ ընդունել: Եվ պարտադիր չէ հաճախակի բժիշկներին այցելել:
Սիրահարվեք, ամուսնացեք:
Եթե անգամ ատելություն եք զգում, պահեք այն ինքներդ ձեր մեջ: Որեւէ պարագայում մի վնասեք ուրիշներին:
Մի երկմտեք լաց լինել:
Մի համեմատեք' հակառակ դեպքում դուք երբեք երջանիկ չեք լինի: Մյուս կողմում խոտը միշտ էլ կանաչ է:
Ամեն օր ինչ-որ լավ բան արեք ինքներդ ձեզ համար:
Ժլատություն մի արեք:
Ներողամիտ եղեք:
Ամեն ինչ ձեր ձեռքերում է, ճիշտ ընտրություն կատարեք. միայն ծնողներին չեն ընտրում:
Սովորեք հարմարվել:

Շարունակեք առաջ ընթանալ եւ երբեք մի հանձնվեք:
Քայլեք ավելի շատ:
Կյանքը դա մի ուրախություն է: Ամեն ինչ կախված է ձեզանից: Պարտադիր չէ միշտ երջանիկ լինել, պարզապես պետք է գոհունակ լինել:
Դրական մտքեր ունեցեք:

Բոլորս հիշում ենք, որ երեխա ժամանակ մենք ունեինք այնքան շատ զվարճալիքներ, որ հաճախ մոռանում էինք ուտել կամ քնել: Մեծահասակները պետք է անեն նույնը:
Սուրճ, մի բաժակ կաթ եւ ձիթապտղի յուղով նարնջի հյութ նախաճաշին:
Եթե ցանկանում եք մնալ առողջ, ապա օգտվեք աստիճաններից:
Ցավը խորհրդավոր բան է, իսկ լավագույն միջոցը այն մոռանալու, զվարճանալն է:

Հումորը կենսական ուժ է եւ լավ միջոց դիմանալու կյանքի դժվարություններին:
Տարիքը հիվանդություն չէ:
Սիրեք այն, ինչ անում եք:
Ընտանիքը միակն է: Ինչ խնդիրներ էլ առաջանան' ֆինանսական կամ հոգեբանական, այնուամենայնիվ պահպանեք ձեր ընտանիքը: