Մգինգո ' ամենախիտ բնակեցված կղզին աշխարհում (9 լուսանկար)
Մգինգո կղզին , գտնվում է Վիկտորիա լճում, Աֆրիկայում: Կղզու մակերեսը կազմում է մոտ 1.8 հազար քառակուսի մետր, եւ այնտեղ հյուղակներում , ապրում է 131 մարդ (միջինը մոտ 14 քառ. մետր տարածքի վրա մեկ մարդ): Այս մարդիկ կազմակերպել են « սենատորական Հանրաետություն» , ապրում են ձկնորսությամբ եւ օտարներին թույլ չեն տալիս իրենց համայնք: Կղզին վիճելի տարածք է Քենիայի եւ Ուգանդայի միջեւ:
Դրանից հետո, երկու խիզախ ձկնորսներին միացել են շուրջ 60 աֆրիկացիներ Քենիայից, Ուգանդայից եւ Տանզանիայից: Մգինգոյում բնակվելու մոտիվացիաներից էր ոչ միայն ձկան լավ որսի հնարավորությունը, այլ նաեւ իրենց սեփական «պետություն» ստեղծելը , կոմունա, որտեղ չլիներ անհավասարությունը եւ չարը: Մգինգո բնակչության թիվը 2009 թ. հասավ 131 մարդ , որից հետո « պատվավոր սենատորներ » Տեմբոն եւ Կիբեբեն որոշում կայացրեցին , այլեւս ոչ մեկին չընդունել համայնք:
Հիմնական որսը այստեղ նեղոսյան պերկեսն է , մեկ շաբաթում ընտանիքը կարող է վաստակել 200-250 դոլար, սա հարեւան երկրների աֆրիկացիների 2-3 ամսվա միջին աշատավարձն է :
Մգինգոյի «պետական » անկախության պահպանումը թույլ է տալիս այն հանգամանքը, որ կղզին վիճելի տարածք է Քենիայի եւ Ուգանդայի միջեւ , եւ ոչ մի երկիր չի կարող ներառել այն իր տարածքում , եւ այդ պատճառով նրանք փակում են աչքերը այդ ձկնորսների վրա: Վերջին քսան տարիների ընթացքում , երկու երկրները 9 անգամ զինված հակամարտություն են ունեցել Մգինգոյի պատճառով : Բայց ի վերջո , երկու երկրները համաձայնել են, որ կղզին պետք է հարկեր վճարի երկու երկրներին: Արդյունքում, Քենիա եւ Ուգանդա երկրներին է վճարվում կղզու ձկնորսների եկամուտների մոտ 25% -ական տոկոսը : Եվս 10% - ը եկամուտների գնում է Մգինգոյի վարչախմբի եւ ինքնապաշտպանական ուժերի պահպանման վրա: Այսինքն Մգինգոյի բնակիչները ստիպված են աշխատածի 60 % - ը վճարել իրենց ազատության համար: Բայց նույնիսկ եկամուտների մնացած 40% - ը օգնում է մի քանի անգամ ավելի լավ ապրել, քան Վիկտորիա լճի շրջակայքի մյուս բնակիչները:
Մգինգո կղզում կան հինգ բարեր, գեղեցկության սրահ, դեղատուն, ինչպես նաեւ մի քանի հյուրանոցներ եւ չորս հասարակական տներ Տղամարդիկ գնում են ձկնորսության , իսկ նրանց կանայք ու բարեկամները վաստակում են սեփական մարմնի վաճառքով: Համաձայն Մգինգո համայնքի կանոնների , օտարականը 24 ժամից ավելի չի կարող գտնվել այստեղ :
Կոմունան ղեկավարում են երկու « պատվավոր Սենատորներ » Տեմբոն եւ Կիբեբեն ,' նրա հիմնադիր հայրերը , ինչպես նաեւ հինգ ընտրված սենատոր ( դրանք կարող են լինել միայն տղամարդիկ, որոնց տարիքը 30 տարեկանից ավելի է ): Որոշումները սենատորների յոթնյակում ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ :
Առավելագույն պատիժը կղզում' վտարումն է կղզուց , հասարակ պատիժը ծղոտե մտրակով հարվածները: «Պետության» գոյության քսան տարիների ընթացքում կղզուց վտարվել է վեց մարդ , բոլորն էլ գողության համար: