Ժաննա Ֆրիսկեն ներկայումս քիմիոթերապիայի կուրս է անցնում Նյու-Յորքի կլինիկաներից մեկում: Երգչուհու համար այս դժվար պահին նրա կողքին են գտնվում նրա քաղաքացիական ամուսինը՝ ռուս հայտնի հաղորդավար Դմիտրի Շեպելևը և նրա մտերիմ ընկերուհին: Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որում երևում է, որ հիվանդությունը երգչուհուն ուղղակի անճանաչելի է դարձրել: Երգչուհին ամուսնու և ընկերուհու հետ զբոսնում է նյույորքյան փողոցներով, որից հետո ամուսինը ուղեկցում է երգչուհուն հիվանդանոց:

Տեղեկացնենք, որ երգչուհին օրական չորս ժամ է ծախսում իր բուժումը ստանալու համար:

Հիշեցնենք, որ Ժաննա Ֆրիսկեի հիվանդության մասին լուրը, որն է գլխուղեղի քաղցկեղ, տարածվել է հունվարի 15-ին: Այդ օրը երգչուհուն և նրա ամուսնուն նկատել են Մոսկվայի Շերեմետևի օդանավակայանում: Երգչուհու հիվանդության մասին լուրերը օրեր անց հաստատել է նրա ամուսինը՝ խնդրելով մարդկանց աղոթել Ժաննայի համար: