Երեկ,երբ Հունվար ամսվա վճարելիք
աշխատավարձների հաշվետվությունները ուզում էի էլեկտրոնային փոստով ուղարկել ՊԵԿ,պարզեցի,որ «ԿՈւՏԱԿԱՅԻՆ ԿԵՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» օրենքը արդեն ուժի մեջ է մտել, չնայած Սահմանադրական Դատարանի ս/թ Հունվարի 24-ի որոշմամբ «ԿՈւՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի
երրորդ մասի գործարկումը կասեցվել է մինչև դատաքննության ավարտը՝ Մարտի 28-ը:
Հաշվետվության ձևը լրացնելիս, աշխատողի աշխատավարձի պահումների հետ միասին, պահվում է նաև 5% կուտակային կենսաթոշակի գումարը,որի դեմ ոչինչ անել չես կարող:Սա այն դեպքում,երբ աշխատակիցները կտրուկ դեմ են այս օրենքի կիրառմանը,որովհետև
1. Դա,առանց այն էլ շատ ցածր աշխատավարձի պայմաններում դա զգալիորեն ազդում է իրենց ընտանիքների բյուջեի վրա:
2.Վստահություն չունեն,որ օրենքը կատարյալ է,և աշխատողը կարող է ,չգիտեն՝ ում պահ տրված գումարները ետ ստանալ,թոշակային տարիքի հասնելուց հետո:
ԵՎս մեկ կամավոր-պարտադիր օրենք մտավ ուժի մեջ,չսպասելով անգամ մինչև Մարտի 28-ը:
Ինձ մնում է ենթադրել,որ Օրենսդիր մարմինը վաղօրոք արդեն գիտի ՍԴ-ի դրական որոշում կայացնելու փաստի մասին:
Ֆիալկա Հախինյան