Շվեյցարիան ներկայացրել է աշխարհում առաջին երկհարկանի ճոպանուղին, որը գտնվում է Լյուցեն քաղաքի մոտակայքում: Ճոպանուղին անվանվել է «Կաբրիո», այն բարձրանում է մինչև 1,9 կմ՝ տեղափոխելով 60 ուղևորների միաժամանակ:
Գոյություն ունեն երկու այլ ճոպանուղիներ՝ Ֆրանսիայում և Ճապոնիայում, սակայն դրանց վերևի հարկը փակ է: «Կաբրիոն» միակ երկհարկանի, բացօթյա վերնահարկով ճոպանուղին է, որից աննկարագրելի տեսարան է բացվում:
Նրա վերևի բաց հատվածում կարող է տեղավորվել 30 մարդ: