Յուրաքանչյուր օգտատիրոջ «A Look Back» տեսանյութը պարունակում է մոտավորապես 15՝ ամենաշատ «like» ստացած լուսանկարները, գրառումներն ու կյանքի իրադարձությունները, և այդ ամենը ներկայացվում է գեղեցիկ երաժշտության հնչյունների ներքո:
Տեսանյութերը հիշեցնում են մեզ, որ Facebook-ը դարձել է շատ սովորական միջոց մեր առօրյա կյանքը փաստագրելու համար, գրում է The Verge-ը:
Այս ծրագրի վրա Facebook-ում վերջին մի քանի ամիսներին աշխատել է փոքր թիմ։
Տեսանյութը կարելի է դիտել facebook.com/lookback հասցեով: Ի դեպ, տեսանյութը կարող են դիտել միայն նրանք, որոնց լուսանկարներն ու գրառումները «հրապարակային» են։