Գաղտնիք չէ, որ իգական սեռի ներկայացուցիչներն առանձնահատուկ թուլություն են տածում խանութների ու առևտրի սրահների նկատմամբ, որտեղ նրանք ինքնամոռաց կերպով կարող են ժամեր անցկացնել։
Սակայն նույնը չի կարելի ասել տղամարդկանց մասին, որոնք հիմնականում գնումներ կատարելու սիրահար չեն ու շատ են հոգնում, երբ ստիպված են լինում իրենց կանանց կամ ընկերուհիների հետ անցնել այդ «փորձությունը»։
Բրիտանական The Telegraph պարբերականն ուշագրավ ֆոտոշարքի տեսքով ներկայացրել է Instagram-ում տեղ գտած լավագույն թեմատիկ լուսանկարները, որոնք ցույց են տալիս տղամարդկանց «տառապանքները» կանանց հետ գնումների գնալու ժամանակ։