Հայտնի դերասանը վնասել է մեջքը «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Նա գրեթե մեկ շաբաթ կրկնել է այն տեսարանը, որի ժամանակ աստիճաններից վայր է ընկնում: Ըստ սյուժեի՝ նա կաթվածահար է լինում և ընկնում աստիճաններից:
Հիմա Լեոնարդոն պարբերաբար ցավեր է ունենում մեջքի հատվածում: Բացի այդ, նա սկսել է գիրանալ, քանի որ ցավի պատճառով չի կարող սպորտով զբաղվել:
Այնուամենայնիվ, Լեոն կարծում է, որ դա իր կյանքի ամենակարևոր դերն է: