Թերևս շատերին կհետաքրքրի, թե ինչու հանկարծ որոշեցին ձերբակալել Աշոտ Սուքիասյանին, հայտնի օֆշորային սկանդալի առանցային դեմքերից մեկին:
Բնականաբար բուն պատճառը կարող են իմանալ միայն նրանք, ովքեր կայացրեցին նման որոշում, իսկ մեզ մնում է միայն վերլուծել և հասկանալ:


Եվ այսպես, Աշոտ Սուքիասյանին ձերբակալեցին այն ժամանակ, երբ ամենուր խոսվում էր Կառավարության' 2013 թվականի տնտեսական աճի կոլապսի, գազային պայամանգրի, պարտադիր կուտակային ֆոնդի ընդունման և այլնի մասին, որոնց արդյունքում քննադատաթյունների գլխավոր թիրախը ՀՀ Կառավարությունն էր' ի դեմս վարչապետ Տիգրան Սարգսյանի:


Նույն Տիգրան Սարգսյանի ուսերին էր ծանրացած նաև հայտնի օֆշորային սկանդալը, և այժմ, թերևս նպատակ կա գոնե այդ մի թեման “ջրել”: Այսինքն Աշոտ Սուքիասյանի ձերբակալությունից հետո կլինի թատերականացված և ամենայան մանրամասնությամբ լուսաբանվող դատավարություն, որտեղ Աշոտ Սուքաիասյանը դատավորի խիստ հայացքի ներքո կընդունի, որ հայտնի օֆշորային սկանդալի հիմնական մեղավորը ինքն է և միայն ինքը և ուրիշ ոչ ոք:
Աշոտ Սուքիասյանի քավության նոխազացման ֆոնին բյուրեղյա մաքրությամբ հանրության առաջ կհառնի օֆշորային Եռյակի հայտնի դուետը' Տիգրան Սարգսյան- Նավասարդ Կճոյան գործող դեմքերով: Իսկ Աշոտ Սուքիասյանը կստանա իր “խիստ” պատիժը' հանրությանը մոլորության մեջ գցելու համար' մի քանի տարվա ազատազրկման ձևով:
Ահա այսպիսի խնդիրներ և դրանց լուծման մեթոդներ: