Վերջերս իր 40 ամյակը նշող Քեյթ Մոսսը շարունակում է ուրախացնել մեզ՝ նորաձև բրենդերի գովազդներում նկարահանվելով: Այսպիսով, նա դարձել է Alexander McQueen բրենդի գարուն-ամառ հավաքածուի նոր դեմքը: Դժվար է հավատալ, բայց սա մոդելի և նորաձևության այս տան առաջին համագործակցությունն է:
Քեյթ Մոսսը իր մոդելային կարիերայի 25 տարիների ընթացքում հասցրել է դառնալ բազում աշխարհահռչակ բրենդերի գովազդային արշավների գլխավոր դեմքը: Սակայն, հետաքրքիր է, որ այդ ժամանակահատվածի ընթացքում նրան այդպես էլ բախտ չէր վիճակվել դառնալ անգլիական հայտնի բրենդի' Alexander McQueen-ի դեմքը: Սառա Բեռտոնը, ով Ալեքսանդր Մաքքուինի մահից հետո գլխավորում է բրենդը, որոշեց լրացնել այդ բացը:

mysales_2

Բրիտանացի մոդելը ոչ միայն մասնակցել է ֆոտոսեսսիային, այլ նաև նկարահանվել է կարճ հոլովակում: Ֆոտոնկարահանման և մինի-ֆիլմի հեղինակն է հայտնի ֆոտոնկարիչ Սթիվեն Քլայնը:

mysales_glxavor

Չնայած նրան, որ սա Alexander McQueen-ի և մոդելի առաջին պայմանագրային աշխատանքն է, նրանք նախկինում բազմիցս համագործակցել են միմյանց հետ: Մոդելը շատ անգամներ է մասնակցել բրենդի շոուներին: Մաքքուինը իր հերթին շատ է օգնել մոդելին այն ժամանակ, երբ նա խառնված էր թմրանյութերի հետ կապված սկանդալին: Այդ ժամանակ, երբ մի շարք բրենդեր հրաժարվեցին համագործակցել մոդելի հետ, հայտնի դիզայները հանրությանը ներկայացավ We Love You Kate վերնաշապիկով: