Հրաչ Քեշիշյանը ռեժիսոր է: Լավ, թե վատ, որոշում է հանդիսատեսը: Բնականաբար այդ նույն հանդիսատեսն էլ ազատ է իր ընտրության մեջ' դիտե՞լ Հրաչի ֆիլմերը թե՞, ոչ: Հրաչ Քեշիշյանը էս երկրի ամենավերջին ռեժիսորը չէ, ավելին' նա կինոկենտրոնի գումարները չի մսխել, այդ գումարներով անորակ արտադրանք չի ստեղծել: Հրաչ Քեշիշյանը աշխատում է մասնավոր հիմնարկում և եթե գործատուն պատվեր է իջեցնում Հրաչին, մեղավորը Հրաչը չէ: Չեմ կարծում, որ մյուս ռեժիսորները Հրաչից ավելի լավ կնկարեին, եթե նրանց պատվիրեին :

 

Օրինակ Հրաչին «ոչնչացնելուց» առաջ կարելի էր ուսումնասիրել այլ ռեժիսորների արածները ևս: Մեզ մոտ մարդուն վիրավորելն ու փնովելը շատ դյուրին է: Նախանձը կերել է մեզ: Հրաչին քննադատում են նույնիսկ նրանք, ովքեր բյուջեի ֆինանսավորմաբ ֆիլմի գումարները վաղուց խմել են և միզել տակները: Անուններ չեմ տալիս, այդ բնագավառի մարդիկ շատ լավ կհասկանան թե ում նկատի ունեմ: Իսկ Հրաչ Քեշիշյանի ֆիլմերը, եթե վատն են, մի գնացեք, մի ն դիտեք և ինչպես ընդունված է մեր իրականությունում , պրեմերային մի ծափահարեք: Իհարկե իդեալական կլիներ եթե խոսեին կինոքննադատները: Բայց քանի , որ նրանք ինչ- ինչ պատճառներից ելնելով, համառորեն լռում են, այս խմորը դեռ շատ ջուր կքաշի: Ինչ վերաբերվում է «ՆԺԴԵՀ» ֆիմին ասեմ , որ ես էլ հիացած չեմ այդ ստեղծագործությամբ, բայց մարդը այդպես է տեսել և էկրանավորել: Վերջապես «Նժդեհ»-ը զուտ մասնավոր ներդրման հաշվին է նկարահանվել իսկ այն' «7 մլն. դոլար» թիվը, զուտ բանբասանքի ոլորտից է: Կինոյից քիչ թե շատ հասկացող մարդը, չի կարող հումորով չնդունել այդ թիվը:


Երևի Հրաչի մեղավորությունը նրանում է , որ լաչառների բերանը էժանագին պորտվեյնով չի փակում: Ընդամենը սա է խնդիրը:

 

Հ.Գ. Հրաչի հետ աշխատել եմ, բայց ոչ մի անգամ չեմ եղել նրա ֆիլմերի պրեմերաներին: Գիտեք ինչո՞ւ: Որ մյուսների պես պարտադրված չծափահարեմ: Չեմ եղել, որ հետո կարողանամ անկաշկանդ իմ կարծիքը ասել: Եւ հիմա, երբ «Ազատություն» ռադիոկայանը հնարավորություն էր ստեղծել հարցեր ուղղել Հրաչ Քեշիշյանին, ակնկալում էի , թե կկարդամ ցավով, մտահոգություններով, լուրջ դիտարկումներով գրված հարցեր: Ավաղ... Կարդալով հարցերը հասկացա, որ ոչ ոք Հրաչից ավելին չէ և եթե նրանց տրվի հնարավորություն, իրենք իրենց ոլորտում շատ ավելի վատ վիճակով կներկայանան: Հրաչի պատասխանը շատ ավելի կիրթ էր, քան այն բազում խայտառակ (իբր) հարցերը, որ հղվել էին նրան:

 

 

Հարություն Հարությունյան