Միայն ուժեղներն են կարողանում ներել, թույլերը երբեք ներել չեն կարող:
Սկզբում ձեզ չեն նկատում, հետո ձեր վրա ծիծաղում են, հետո վիճում են ձեր հետ, իսկ վերջում դուք հաղթում եք:
Եթե ես չունենաի հումորի զգացում, վաղուց ինքնասպան կլինեի:
Վախկոտը չի կարող ցույց տալ իր սերը, այն միայն քաջին է բնորոշ:
Ես միշտ կրկնել եմ և կկրկնեմ, որ խաբեբաները վերջնական արդյունքում խաբում են իրենք իրենց:
Այնտեղ, որտեղ չկա կամք, չկա և սեր:
Ինձ համար միշտ հանելուկ է եղել, թե ինչպես են մարդիկ պատիվ համարում նվաստացնել իրենց հայրենակիցներին:
Կյանք միայն կա այնտեղ, որտեղ կա սեր:
Սերը և ճշմարտությունը նույն մեդալի տարբեր կողմերն են:
Ազատությունը ոչինչ չարժե, եթե այն իր մեջ չի ներառում սխալվելու ազատությունը:
Նա, ով ցանկանում է բացահայտել տիեզերքը՝ պետք է լսի իր ներքին ձայնին: Այն առկա է մեզանից յուրաքանչյուրի մոտ:
Չի կարող լինել երկու կարծիք այն մասին, որ մարդուն պետք է ղեկավարի միտքը, այլ ոչ թե նա պետք է ձգտի հարստության:
Ազնիվ երիտասարդը միշտ իր հոգին և ձեռքերը մաքուր կպահի, իսկ հայացքը ուղիղ:
Վիգեն Զարգարյան