Կարո՞ղ եք կեղծիքը տարբերել իրականից։ Դժվար է հասկանալ, թե համացանցում, հատկապես Twitter-ում և Facebook-ում, տարածված հարյուրավոր լուսանկարներն իրական են, թե կեղծ։
Bigpicture.ru-ն ներկայացրել է համացանցում լայն տարածում գտած կեղծ լուսանկարների հերթական խմբաքանակը։
Ջոն Լենոնը կիթառ է նվագում Չե Գևարայի հետ
Իրականում նման բան չի եղել։ Սա սովորական ֆոտոշոփ է, որի օգնությամբ մեկ այլ կիթառահարի մարմնի վրա «տեղադրել են» Չե Գևարայի գլուխը։
Գրկախառնված Մերիլին Մոնրոն և Ջոն Քենեդին
Սա ևս կեղծիք է, որի հեղինակը Էլիսոն Ջեքսոնն է։
Իրական լուսանկարում (աջից) 1962թ.-ի մայիսի 19-ին Մոնրոն և Քենեդին երեկույթի են մասնակցում, իսկ լուսանկարը, որտեղ զույգը գրկախառնված է, իրականում երբեք էլ չի եղել։
Ծխածածկ Պեկինում մարդիկ հիանում են արհեստական մայրամուտով
Անգամ իրական լուսանկարը կարող է ստել՝ պակաս ինֆորմացիայի պատճառով։ Այս լուսանկարը տարածվել էր Daily Mail-ի շնորհիվ և ներկայացնում էր Պեկինի գորշ կյանքը, որտեղ անգամ արևին կարելի է հետևել միայն մոնիտորից։ Սակայն իրականում սա տուրիստական գովազդային հոլովակից մի կադր է, որը պտտվում էր Թյանանմեն հրապարակի հսկայական էկրանների վրա՝ ողջ օրվա ընթացքում։ Այն ցուցադրվում է շուրջօրյա՝ անկախ ծխամշուշի խտության աստիճանից։
Լուսանկար՝ 1952թ.-ի խորհրդային հոգեբուժարանից
Ձախ կողմի լուսանկարում ոչ թե խորհրդային ժամանակների հոգեբուժարանում տեղի ունեցող արտառոց երևույթներն են, այլ պարային համար։ Աջ կողմում՝ ներկայացումից մի հատված, որն արվել է 1977թ.-ին։
Ջոն Քենեդիի և նրա դստեր՝ Կարոլինայի լուսանկարը
Հրապարակվել էր մի լուսանկար, որտեղ Ջոն Քենեդին իր դստեր՝ Կարոլինայի հետ դիմակ է կրում։ Ֆոտոշոփի միջոցով նախագահի դեմքն ու Կարոլինայի դիմակը «տեղերով փոխվել են»։
Երեխաներ, որոնց փոստով են ուղարկել
Մի՞թե մարդիկ ունակ են նամականիշ փակցնել իրենց երեխային և ուղարկել այլ քաղաք։ Իրականում ամեն ինչ այնքան էլ այդպես չի եղել։
1910թ.-ին նման դեպքեր եղել են, սակայն միայն երկու կարևոր վերապահումով. նախ՝ այդ նկարներն ապացույց չեն այն բանի, որ երեխաներին փոստով են ուղարկել, այդ լուսանկարները պարզապես արվել են կատակի համար։ Եվ երկրորդ. երեխաներին փոստով առաքելն ամենևին էլ այն չէ, ինչ շատերն են ենթադրում։
Օրինակ՝ 6-ամյա Մայա Պիրստոֆն ուղարկվել է իր տատիկի և պապիկի մոտ՝ 73 կմ հեռու։ Սակայն ավելի էժան էր նրան «ծանրոցով» ուղարկելը, քան գնացքի տոմս գնելը։
Սիրիացի երեխա, որը քնում է իր ծնողների գերեզմանների մոտ
Լուսանկարը տարածվեց ողջ աշխարհում և վերնագրվեց այսպես. «Սիրիայից որբուկը քնում է ծնողների գերեզմանների մոտ»։
Այս հոգեմաշ լուսանկարը, սակայն, Սաուդյան Արաբիայից մի լուսանկարչի նախագծի մի մասն է։ Հեղինակ Աբդուլ Ազիզ ալ Օթեյբին պարզապես ցանկացել է ցույց տալ երեխայի անսահման սերը ծնողների հանդեպ։ Այս լուսանկարը ոչ մի կապ չունի Սիրիայում առկա հումանիտար աղետի հետ։
Էլա Ֆիցջերալդին մերժել են թողնել «Մոկամբո» ակումբ, քանի որ նա սևամորթ էր
1954թ.-ին ամերիկացի ջազային երգչուհի Էլա Ֆիցջերալդը բախվել է ռասայական խտրականության, սակայն Մերիլին Մոնրոն հարթել է խնդիրը։
Սա ճիշտ է մասամբ։ Մոնրոն, իրոք, օգնել է Ֆիցջերալդին, սակայն նրա մաշկի գույնը կապ չի ունեցել։ Պարզապես ակումբի մենեջերը երգչուհուն «բավական գլամուրային» չի համարել, սակայն նրա ֆանատը՝ Մոնրոն, նպաստել է, որ մենեջերը փոխի իր կարծիքը։
Մարդ, որը հետմահու պատրաստել է Առաջին համաշխարհային պատերազմի զինվորների դիմակները
Դիմակները, որոնք կախված են պատից, իրականում նախատեսված են զինվորների համար, որոնց դեմքն աղավաղվել է մարտի ընթացքում։ Դա նրան փոքր-ինչ ինքնավստահություն էր հաղորդում։ Ֆրենսիս Դերվենտ Վուդը կլինիկա էր բացել, որտեղ դիմակներ էր պատրաստում պատերազմից վերադարձող զինվորների համար, որոնց դեմքի վիրահատությունը չէր օգնում։
Բուդդայի փորագրված արձանը՝ Նգուեն Կհանգ Տակսանգ մենաստանում
Ձախ կողմի լուսանկարում երևացող քանդակն իրականում ֆոտոշոփ է։
Առաջին բջջային հեռախոսը
«Պատե» կինոստուդիայի արխիվում հայտնաբերվել էր 1922թ.-ի մի կինոսյուժե, որտեղ երևում էր առաջին անլար հեռախոսը։ Տեսանյութը ցուցադրեցին անգամ ամենահեղինակավոր լրատվամիջոցները՝ որպես ապացույց այն բանի, որ այդ ժամանակ արդեն բջջային հեռախոսներ են եղել։ Իրականում պարզվեց, որ դա պարզապես շարժական ռադիո է։
Լուսանկար՝ արված Շոտլանդիայում
Իրականում լուսանկարն արվել է Նոր Զելանդիայում՝ Քուինսթաուն գետի մոտ, իսկ ողջ ծառերը մանուշակագույն են ներկվել ֆոտոշոփի միջոցով։ Չնայած անգամ առանց դրա էլ լուսանկարը հիացնում է իր գեղեցկությամբ։