Հղի կանանց համար վտանգավոր է մեջքի վրա քնելը: Ավստրալիացի գիտնականների հետազոտությունը պարզել է' կանայք, որոնք հղիության ընթացքում հիմնականում քնում են մեջքի վրա վտանգում են պտղի կյանքը: Սա մասնագետները բացատրում են նրանով, որ մեջքի վրա քնելու ընթացքում արյան հոսքը պլացենտայի միջոցով լավ չի կատարվում: Արդյունքում երեխան կարող է ծնվել մահացած կամ կինը կարող է վիժել:
Մասնագետները խորհուրդ են տալիս հղիության ընթացքում քնել ձախ կողքի վրա: Բացի այդ գիտնականները փորձ են անցկացրել և պարզել են, որ կանայք կարող են ենթագիտակցաբար ազդել երեխայի սեռի վրա: Այս հարցը ուսումնասիրվում է արդեն 90 տարի: Գիտնականների հիմնական դիրքորոշումը այն է, որ կանայք բեղմնավորման ժամանակ արտադրում են որոշակի նյութեր, որոնք էլ որոշում են ապագա երեխայի սեռը:

 


Aroxj.am