Շատերը տառապում են բերանի տհաճ հոտից, բայց քչերն են դա խոստովանում նույնիսկ իրենք իրենց: Բժշկի չեն դիմում և տառապում են,իսկ շրջապատը տուժում է: Իսկ դա վերացնել կարելի է տան պայմաններում:
Առաջին, միշտ լավ լվանալ ատամները և չմոռանալ լեզվի մասին: Ատամի խոզանակի վրա հատուկ մազիկների կարիքը չկա, դրանք լավ չեն լվանում; Ձեռք բերեք առանձին խոզանակ կոշտ մազերով, հատուկ լեզվի համար: Հետո բերանը ողողել տաք ջրով, հետո սառնարանից վերցնել մեկ ճյուղ մաղադանոս և ծամել: Այն սպանում է անդուր համը և պաշտպանում լնդերը:
Եթե սովորաբար դուք չեք տառապում տհաճ հոտից, բայց սոխ եք կերել և արագ ուզում եք թարմացնել շնչառությունը, կերեք ընկույզ'ցանկացած: Հնդկական, սովորական, մայրենու ընկույզ, նուշը հոյակապ լուծում է այդ խնդիրը; Կարելի ծամել լիմոնի կամ նարնջի կեղև, թուրինջը նույնպես կօգնի: Եթե այդ պահին ցիտրուս չունեք, կարող եք ծամել կարդամոնի հատիկ և խմել մի բաժակ կաթ: