Հնդկացի ցեղի առաջնորդի նամակը: Ես ուզում եմ իմանալ:

 

«Ինձ համար միևնույնն է' դու ինչպես ես գումար վաստակում:


Ես ուզում եմ իմանալ' ինչի՞ց է քո սիրտը ցավում: Դու համարձակվո՞ւմ ես երազել, որպեսզի իրականություն դառնան քո ամենանվիրական ցանկությունները:Ինձ համար միևնույնն է' դու քանի տարեկան ես:

 

Ես ուզում եմ իմանալ' դու կարո՞ղ ես համարձակություն ունենալ ծիծաղելի լինել հանուն սիրո, հանուն երազանքների, հանուն արկածների, որոնք մարդիկ կյանք են կոչում:Ինձ համար միևնույնն է' լուսինը ո՞ր դիրքում է գտնվում քո կենդանակերպում և, որ մոլորակներն են նրան շրջապատում:Ես ուզում եմ իմանալ' դու գիտե՞ս կսկիծը, եղե՞լ ես վշտի հատակում: Կկարողանայի՞ր ոտքի կանգնել և ավելի բաց լինել աշխարհի առաջ այն դեպքում, երբ քեզ դավաճանել են և, կամ դողացե՞լ ես նոր ցավի վախից:Ես ուզում եմ իմանալ' կարո՞ղ ես դիմանալ իմ կամ քո ցավին' չթաքցնելով, չմեղմելով և ամեն ինչ շտկել չփորձելով:Ես ուզում եմ իմանալ' կարողանո՞ւմ ես ապրել իմ կամ քո ուրախությամբ, կարողանո՞ւմ ես լինել խենթ և պարել ինչպես խելառ:

 

Կարո՞ղ ես արդյոք լցվել այնպիսի երանությամբ, որ երջանկությունը ներսիցդ հորդի: Կարո՞ղ ես մոռանալ ամեն ինչի մասին, նույնիսկ այն մասին, որ դու մարդ ես, նույնիսկ այն մասին, որ դու քայլում ես երկրի վրա: Դու կարո՞ղ ես թռչել…Ինձ համար միևնույնն է' արդյոք քո խոսքերը ճշմարիտ են:Ես ուզում եմ իմանալ' դու կարո՞ղ ես հիասթափեցնել մնացածին, որպեսզի հետևես քո ճշմարտությանն ու լինես ազնիվ ինքդ քո հանդեպ: Կարո՞ղ ես դիմանալ դավաճանության մեղադրանքներին' չծախելով հոգիդ: Կարո՞ղ ես հեգնել հավատը' մնալով այնպիսին, ում կարելի է վստահել:

 

Ես ուզում եմ իմանալ' կարո՞ղ ես ամեն օր քո ներսում ուժ գտնել տգեղի մեջ գեղեցիկը տեսնելու:Ես ուզում եմ իմանալ' կարո՞ղ ես ապրել' գիտակցելով իմ կամ քո պարտությունը, (դրանք միևնույն բաներն են) և, այսուհանդերձ կանգնել լճի ափին ու գոռալ մեծ, արծաթափայլ լուսնին. «Այո՜»:Ինձ համար միևնույնն է' որտեղ ես ապրում և որքան փող ունես դու:Ես ուզում եմ իմանալ' դու կարո՞ղ ես վշտի և հուսահատության գիշերվանից' լաց լինելուց և անտանելի ցավից հոգնած վեր կենալ և անել այն, ինչի կարիքն ունեն մեր երեխաները:Ինձ համար միևնույնն է' ով ես դու և ինչպես ես այստեղ հայտնվել:Ես ուզում եմ իմանալ' դու կարո՞ղ ես ինձ հետ միասին կանգնել կրակի մեջտեղում' առանց խելագարվելու:Ինձ համար միևնույնն է' դու ինչ գիտես, և ով է քեզ սովորեցրել:Ես ուզում եմ իմանալ' ինչո՞վ է լցված ներսդ: Ի՞նչ կմնա, երբ ոչինչ չլինի:Ես ուզում եմ իմանալ' դու կարողանո՞ւմ ես ինքդ քեզ հետ մենանալ: Քեզ դո՞ւր գալիս ես դատարկության արտացոլանքի մեջ»: