Բավականին անսպասելի պարզվեց, որ ընկերներցս ոմանք ուկրաինական իրադարձություններին հետևում են իմ գրառումներով Նենց որ բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով ներկայացնում եմ վերջին իրադարձությունները.
Ինչպես և սպասվում էր, յանուկովիչը փորձել ա արթուրբաղդասարյան անի ընդդիմությանը, բացի դա համաձայնվել ա փոփոխություններ կատարել ռադայի ընդունած բռնապետական օրենքներում (մայդանը պահանջում ա չեղյալ համարել), ազատել բոլոր քաղբանտարկյալներին, քրեական հետապնդում չիրականացնել մյուսների նկատմամբ: Յացենյուկը կարծես համաձայնվել ա վարչապետ դառնալ, բայց մայդանն ու մյուսները մերժել են առաջարկը: Ի պատասխան մարզկենտրոններում շարունակվում են վարչական շենքերի գրավումը: Մարդիկ հավաքվում են, գրավում, նահանգապետերին ստիպում հրաժարականի դիմում գրել: Լվովում նույնիսկ մարզային խորդրդարանի որոշում են ընդունել ու Կիևից հետ կանչել տեղի բերկուտին: Որոշ մարզերում ժողովրդի իշխանությունը հաստատելուց հետո արգելել են յանուկովիչի ու կոմունիստական կուսակցությունների գործունեությունը: Կիևում գիշերը մարդիկ շրջապատել են շենքը, որտեղ հանգստանալիս են եղել բերկուտի հատուկջոկատայինները ու կենդանի միջանցք սարքել, որ դուրս գան, շենքը հանձնեն իրենց: Բերկուտցիներից պատասխան չստանալով որոշել են պատանդ վերցնել ու փոխանակել քաղբանտարկյալների հետ, բայց մտել են տեսել ներսում մարդ չկա, ծլկել են: Մայդանից դուրս շարունակվում են ակտիվիստներին ու ոստիկաններին սպանել: Մի տեղ գրառում հանդիպեցի, որ Սերգեյ Նիգոյանին սպանողին են սպանել հենց բերկուտցիք, փողի դիմաց:
Հ.Գ. Ցուցարարներ նշանակող սրանց «պռոտիստուվալնիկի» բառը սպանում ա :)))
Սուրեն Սահակյան