XV դարում՝ Պանիկհայմ քաղաքում ապրած գերմանուհին, ունեցել է 53 երեխա՝ 42 տղա եւ 11 աղջիկ: Սակայն պտղաբերության ռեկորդը պատկանում է Մոսկվայի բնակչուհի Վասիլետին /1816-1872 թթ./, որն ունեցել է 69 երեխա՝ 16 անգամ զույգ, 7 անգամ՝ երեքական, 4 անգամ՝ չորսական:
Հեթում Ա-ի /1226-1270 թթ./ կինը՝ Զաբել թագուհին, ունեցել է հինգ դուստր և երեք որդի: Հայոց թագուհիների մեջ ամենաբազմազավակը Հեթումի եւ Զաբելի հարսն է՝ Կեռան թագուհին, ով 15 զավակ է պարգեւել Լեւոն արքային: