Դաշտանային ցիկլի խանգարումները տարբեր բնույթի են և պայմանավորված են երեք փոփոխություններով՝ ցիկլի տևողությամբ, եկող արտադրության շարունակականությամբ և քանակով: Ըստ այդմ՝ անկանոն է լինում ցիկլերի միջև ընկած ժամանակահատվածը: Այն կամ կարճ է՝ 21 օրից քիչ, կամ չափազանց երկար՝ 35 օրից ավել: Արտադրության հոսքը կարող է շարունակվել 7 օրից ավել կամ էլ ավելի քիչ՝ 3 օր, և լինել առատ կամ սակավարյուն: Այս ամենը վկայում են դաշտանային ցիկլի մեխանիզմի թերությունների մասին:

Հիպոմենորեայի հասկացությունն ընդգրկում է վերոնշյալ բոլոր տարբերակները, երբ մեկ կամ մի քանի տարրեր խանգարված են (արտադրության հաճախականությունը, տևողությունը և պարբերական ցիկլի խանգարումը): Դրանց մեծ մասը պայմանավորված չէ կնոջ առողջությամբ կամ վերարտադրողական ֆունկցիայով: Հիպոմենորեան բնութագրվում է սակավարյուն դաշտանով, երբ արյունահոսությունը ֆիզիոլոգիական նորմայից քիչ է (50մլ-ից պակաս):

Հաճախ նման բաներ պատահում են անցումային տարիքներում՝ պատանեկության կամ կլիմաքսի ժամանակ: Որոշ կանանց դեպքում ցիկլի ձևավորումը երկար է տևում, այսինքն՝ փոփոխությունները ճիշտ հերթականությամբ են կատարվում և ըստ այդմ էլ՝ ձվազատումը և դաշտանը նորմալ են լինում:

Հիպոմենորեան ինքնին վնասակար չէ կնոջ կամար և սովորաբար բուժում չի պահանջում: Միևնույն ժամանակ առատ արյունահոսությունը՝ անկախ այն բանից՝ արյունահոսությունը երկարատև է, թե ուժեղ, իր մեջ վտանգ է պարունակում և այդ է պատճառը, որ պետք է լուրջ մոտենալ և ավելի ուշադիր լինել ընդհանուր առողջության նկատմամբ:

Հիպոմենորեան հաճախ ուղեկցվում է օլիգոմենորիայով՝ դաշտանային ցիկլի կարճատևությամբ, կամ էլ նախորդում է ամենորեային՝ դաշտանի իսպառ բացակայությամբ:

Է.Պ. Բարշ
«Կնոջ առողջության հանրագիտարան»

Պատրաստված է Dr. Pavel Sotskiy էջի համար: Մասնակիորեն կամ ամբողջապես վերահրապարակելու դեպքում հղումն այս էջին պարտադիր է: