Ամերիկյան Bloomberg գործակալությունը հրապարակել է բիզնեսի համար ամենանպաստավոր երկրների վարկանիշային աղյուսակը, հայտնում է Russia Today-ը:

Bloomberg-ի փորձագետները վերլուծել են 157 երկրների համապատասխան բիզնես միջավայրերը (առայժմ մատչելի են միայն 50 երկրների տվյալներ այդ աղյուսակում):

Աղյուսակը գլխավորում է անցած տարվա առաջատար Հոնկոնգը: Այստեղ ամենից հեշտն է նոր բիզնես սկսել և ամենաքիչ սահմանափակումները կան' ապրանքաշրջանառության առումով:

Առաջատար տասնյակում են, Հոնկոնգից բացի, Կանադան, ԱՄՆ-ն, Սինգապուրը, Ավստրալիան, Գերմանիան, Միացյալ Թագավորությունը, Նիդեռլանդները, Իսպանիան, Շվեդիան:

Առաջին 50-յակում են հայտնվել Ռուսաստանը և Չինաստանը' առաջին հերթին շնորհիվ իրենց տնտեսական ինտեգրման. հաշվի է առնվել, օրինակ, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը նրանց անդամակցումը: