ԱԺ-ում մի հատ հանձնաժողով կար, որ քիչ թե շատ աշխատում էր, էն էլ դրա հերն էլ անիծեց մեր շատ սիրելի ՀՀԿ-ն ու դատելով Էթիկայի հանձնաժողովի նոր կազմից, սաղ բազարը Փաշինյանի շուրջ էր, ոչ թե էն հեքիաթների որ մեզ պատմում էին։ Հավանաբար Հովիկ Աբրահամյանն այսօր կհաստատի Էթիկայի հանձնաժողովի 7 հոգուց բաղկացած կազմը, որտեղ արդեն ընդգրկված կլինեն 2 ՀՀԿ-ական պատգամավոր, ընդ որում, նաև Դավիթ Հարությունյանը։ Հա, մեկ էլ Նիկոլը էլ չի լինի, ՀԱԿ-ը նրա փոխարեն առաջադրել է Լյուդմիլլա Սարգսյանին։
Վերջ, կարելի է արձանագրել, որ ԱԺ-ում վերջին քիչ թե շատ անկախ մարմինը այլևս ՀՀԿ-ի ենթակայության տակ է։
Կից նյութն՝ այստեղ: