Ամենաերիտասարդ աֆրիկյան հանրապետությունը Հարավային Սուդանն է իր Ջուբա մայրաքաղաքով: Հարավային Սուդանը իր անկախ կարգավիճակը ստացել է 2011 թվականի հուլիսի 9-ին անկախության դեկլարացիայի ստորագրումից հետո: Ջուբա մայրաքաղաքը ամենաաղքատ մայրաքաղաքներից է աշխարհում. չնայած այն հանգամանքին, որ քաղաքն ունի 400 000 բնակչություն, այստեղ չկան քաղաքային երթևեկելի ճանապարհներ, չկա կոյուղի, հասարակական տրանսպորտ: Բնակչության զգալի մասը ապրում է տարրական պայմաններում՝ առանց էլեկտրականության: Սնունդը մարդիկ պատրաստում են որտեղ պատահի, ջուրը խմում են ուղիղ գետից: