Ողբերգական կորուստները՝ լինի դա Երևանում, Կիևում թե այլուր, չեն կոտրում ազատության համար պայքարող քաղաքացիներին: Զինակիցների կորուստները ընդամենը մեծացնում են պատասխանատվությունը և պայքարի հաստատակամությունը: Մենք դա տեսնում ենք Հայաստանում, որտեղ անհատի և պետության ազատության համար քաղաքացիների պայքարը ենթարկվել է տարատեսակ տրանսֆորմացիաների, մի տեղ նվազել, մի տեղ ավելի է ամրացել, գտնվում է նոր որոնումների մեջ, սակայն կա և շարունակվում է: Այդ պայքարի հաջողությունը ժամանակի հարց է: ժամանակի մեջ այն չի գալիս ինքն իրեն, իհարկե: Ինքն իրեն ոչինչ չի գալիս: Բայց պայքարի նպատակն ու այդ նպատակի ճանապարհին կորուստները նահանջի և այլընտրանքի տեղ քաղաքացիներին չեն թողնում:
Ռուբեն Մեհրաբյան