Մանհեթենի ամենահեղինակավոր Վերին Իստ Սաիդ թաղամասում գտնվող American Apparel հագուստի խանութ-սրահը հետաքրքիր իրարանցում է առաջացրել իր այցելուների շրջանում: Խանութի տնօրինությունը որոշել է, որ իր ներքնաշորերի նոր հավաքածուն կցուցադրեն մարմնի ինտիմ մասերը մազածածկված մանեկենները:
«Այցելուների մի մասը զարմանում է, մյուսը՝ քրքջում, ոմանք էլ նկարվում են «բնական» մանեկենների հետ: Բայց մեր գլխավոր նպատակը ուրիշ է. մենք փորձում ենք մեր հաճախորդների մոտ ձևավորել այն գաղափարը, որ կինն առավել սեքսուալ է իր բնական տեսքով»,- այս մասին հայտնում է խանութի տնօրեն Իրիս Ալոնզոն:
Վերջին հարցումներն ու հետազոտությունները ցույց են տալիս, որ կանայք կարող են չանհանգստանալ այս հարցով, քանի որ տղամարդկանց սկսել է գրավել բնականությունը մարմնի ցանկացած մասում: