2 մլն. նահատակների արյան գնով 1918 թ.-ին 600 տարի անց վերականգնվեց հայոց անկախությունը՝քաջարի զավակների արյան գնով Սարդարապատից մինչև Ղարաքիլիսա, մինչև Բաշ Ապարան: Այսօր նույնպես գոյատևում ենք Արցախյան պատերազմի ժամանակ զոհված քաջորդիների արյան գնով, ինչպես նաև մեր վերջին զոհված Հայոց Բանակի զինվորի՝ Արմեն Լևոնի Հովհաննիսյանի /ծնողների մինուճար որդու/ արյան գնով: Հավերժ փա՛ռք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը չեն խնայում Հայրենիքը հավերժ ապրեցնելու համար:

 

Շահե Ա Աջեմյան