Որպես հայ, ինձ համար ծանր է, երբ իմ ողբերգությունը միջազգային թատերաբեմում քաղաքական հաղթաթուղթ են օգտագործում: Ես սրան չեմ դիմանում, ես ընդվզում եմ, այս տեսանկյունից ես երրորդ երկրներին նշանակություն չեմ տալիս: Գտնում եմ, որ այս խնդիրն անհրաժեշտ է լուծել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Ոչ թե պատժիչ օրինագծերով, այլ բարոյականությամբ է անհրաժեշտ լուծել: Բարոյականությունում պատժիչ օրինագծերի կարիք չունենք, մեր խիղճն էլ բավարար է: Ես հավատում եմ, որ այս երկու երկրները կարող են հաղթահարել, բայց չեմ ուզում դեռ ինչ-որ բան ասել …
Հրանտ Դինք