freejournal.biz-ն ի մի է բերել լուսանկարներ այն ժամանակից, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թիկնապահ էր աշխատում:
Աղբյուրը նշում է, որ մի շարք քաղաքական գործիչների վկայությամբ' կար ժամանակ, երբ Պուտինը ճամպրուկներ էր քարշ տալիս իր բարձրաստիճան ղեկավարների ետևից:
Նա նաև՝ կարդում էր նրանց թերթերը և՝ ոչ միայն: Այդ մասին են վկայում նաև մամուլի հին նյութերից պեղված լուսանկարները:
Աղբյուրը նկատում է, որ ժամանակի հետ ինքը՝ Պուտինը, բարձրաստիճան պաշտոնյա դարձավ, իսկ նրա ղեկավարները' ետերբուգի քաղաքապետ Անատոլի Սոբչակը և ՌԴ-ի նախկին նախագահ Ելցինը, մահացած են: