Ծայրահեղ ելույթներս կապված էին ոչ միայն վրդովմունքի հետ: Թոխմախի Մհերը, այլոց հետ միասին, հրահանգ էր ստացել գալ ու խանգարել մեր հանրահավաքը: Այդ մարդիկ եկել էին զինված, ալկոհոլի եւ թմրադեղերի ազդեցության տակ: Քաշքշուք սկսվեց, կրքերը բորբոքվում էին եւ իրավիճակը փոխելու համար ես միկրոֆոնը խլեցի Վազգեն Մանուկյանի ձեռքից ու սկսեցի հայհոյել Լեւոնին եւ Վանոյին: Դրանք մարդկանց հանգիստ թողեցին եւ եկան դեպի իմ կողմ'վերջին հայհոյանքները ու սպառնալիքները տեղալով: Դա օգնեց, որ հանրահավաքի մասնակիցները հասկանան, թե ինչ է տեղի ունենում եւ դրանց պարզապես դուրս շպրտեցին հրապարակից:

Այս մասին ասում է Ղարաբաղ Կոմիտեի անդամ, Աշոտ Մանուչարյանը, խոսքը 90 ականների իրենց՝ ընդդիմադիրների հանրահավաքի մասին է, երբ նրանք դեմ էին ելել Լևոն Տեր-Պետրոսյանին:

Հիմա նայեք, Թոխմախի Մհերից թող ոչ մեկ չնեղանա, նրան այդպիսին դարձրել են նախկինները, այսինքն Լևոն Տեր_Պետրոսյանն ու մյուսները: Իսկ Թոխմախի Մհերը նույնն արարքն արել է Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, Նույնը անում է հիմա ՝ Սերժ Սարգսյանի ժամանակ:

Թոխմախի Մհերը ինքը գործիք է մեծերի ձեռքում: Այսինքն այսօրվա ՀԱԿ-ը քաղում է այն , ինչ ժամանակին ինքն է աճեցրել:

Իսկ Թոխմախի Մհերի մասով չեմ զարմանում, կապ չունի ածականը, անունը, գլխի տրամաչափը, նրանք այն ժամանակից են եղել գործիք ավելի մեծ կալիբրների համար:

Ի դեպ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Մեդիամաքս լրատվական գործակալությանը, քանի որ շատ հիանալի գործ է կատարում: Ես սենց բաներ որ կարդում եմ մենակ իմ բագաժն եմ կարողանում ընդլայնել: Շնորհակալություն