Ֆեոդալիզմ
Դուք ունեք երկու կով, ձեր տիրացուն վերցնում է իրեն կաթի մի մասը
Սոցիալիզմ
Դուք ունեք երկու կով, մեկը տալիս եք ձեր հարևանին
Կոմունիզմ
Դուք ունեք երկու կով, պետությունը վերցնում է երկու կովերին և ձեզ տալիս մի քիչ կաթ
Տոտալիտարիզմ
Դուք ունեք երկու կով, պետությունը վերցնում է երկու կովերին իսկ ձեզ զինակոչում բանակ
Դիկտատուրա
Դուք ունեք երկու կով, պետությունը վերցնում է երկու կովերին իսկ ձեզ գնդակահարում։ Կաթի վրա դնում արգելք
Կլասիկ կապիտալիզմ
Դուք ունեք երկու կով, մի կովը վաճառում եք և տեղը գնում մի ցուլ։ Երամակը բազմանում է և էկոնոմիկան աճում։ Դուք վաճառում եք երամակը և ստացված եկամուտով անցնում թոշակի
Կապիտալիզմ Ամերիկյան ձևով
Դուք ունեք երկու կով, մի կովը դուք վաճառում եք իսկ մյուսին ստիպում եք չորս անգամ շատ կաթ տալ։ Շուտով դուք վարձում եք անասնաբուժ պարզելու համար, թե ինչի՞ց սատկեց կովը
Կապիտալիզմ Ֆրանսիական ձևով
Դուք ունեք երկու կով, դուք դուրս եք գալիս միտինգների, անկարգությունների եք դիմում, փակում եք փողոցները քանի որ դուք ցանկանում եք երեք կով
Կապիտալիզմ Իտալակն ձևով
Դուք ունեք երկու կով, բայց չգիտեք թե, որտե՞ղ են դրանք և դուք որոշում եք գնալ ճաշելու
Կապիտալիզմ Իսպանական ձևով
Դուք ունեք երկու ցուլ, դուք անցկացրեցիք ցլամարտ մի կովին այդտեղ սատկացրեցիք, իսկ մյուսին կորիդայի ժամանակ ցխեցիք, հետո դուք թքեցիք ամեն ինչի վրա, քանի որ սկսվեց Սիեստան
Կապիտալիզմ Շվեյցարական ձևով
Դուք ունեք հինգ հազար կով, ոչ մեկը ձեզ չեն պատկանում, դուք նրանք կթում եք և օգտագործում ստացված կաթը, և դեռ գումար եք վերցնում իրական սեփականատերերից իրենց կովերին խնամելու համար
Կապիտալիզմ Հնդկական ձևով
Դուք ունեք երկու կով, երկուսի վրա էլ աղոթում եք
Կապիտալիզմ Անգլիական ձևով
Դուք ունեք երկու կով, երկու կովերն էլ կատաղած են
Կապիտալիզմ Իրաքյան ձևով
Բոլորը կարծում են թե դուք ունեք շատ կով, բայց ձեզ չեն հավատում, ձեզ ռմբակոցում են և ոկուպացնում ձեր երկիրը, դուք մինչև հիմա չունեք ոչ մի կով, բայց համենայն դեպս մաս եք կազմում դեմոկրատիայի
Կապիտալիզմ Պակիստանի ձևով
Դուք ծնված օրվանից չեք ունեցել կով, սակայն ի սրտե համարում եք հնդկական կովերին ձեր կովերը
Կապիտալիզմ Ռուսական ձևով
Դուք ունեք երկու կով, դուք հաշվում եք նրանց և պարզվում է, որ դուք ունեք տասներկու կով, դուք նորից եք հաշվում և ահա դուք ունեք արդեն քառասունյոթ կով, դուք ևս մեկ անգամ եք հաշվում և կովերի քանակը դառնում է տասնչորս, գլխաքանակն ընկնում է պետք է բացել նոր շիշ
Կապիտալիզմ Հայկական ձևով
Դուք կարծում եք թե ունեք երկու կով, բայց մեկն իսկզբանե պատկանում է Սաշիկին, դուք կթում եք նրան,խնամում, կատարում բոլոր պատվաստումները ձեր գրպանից,նա տալիս է միջինը տասնհինգ լիտր կաթ, բայց մի մասն անհետանում է, հետո Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից պաշտոնական հայտարարություն է արվում թե, կաթի մի մասը թալանվում է պետության կողմից, որին հետևում է Տիգրան Սարգսյանի գրասենյակի պատասխանը, որին էլ հետևում է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանը, որին էլ Արմեն Աշոտյանի գրասենյակի պատասխանը։ Արդյունքում Սաշիկ Սարգսյանը էլի իր փայ կովը չի կորցնում իսկ կաթի մի մասը շարունակում է անհետանալ:
Անի Սիմոնյան